Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի քաղաքացիներին. Իսրայելի վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հույս է հայտնել, որ Իրանում կառավարությունը կփոխվի: Դրանից հետո, նրա խոսքով, հրեական պետությունը և Իսլամական Հանրապետությունը կկարողանան դառնալ գործընկերներ։
«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Իրանի հերոսական և քաջարի քաղաքացիներին, և ռեժիմի անկումից հետո մենք միասին կաշխատենք բարի գործեր անել՝ ի օգուտ երկու ժողովուրդների», - ասել է Նեթանյահուն կառավարության նիստի ժամանակ։
«Մենք բոլորս հույս ունենք, որ Իրանի ժողովուրդը շուտով կազատվի բռնապետության լծից», - հավել է Նեթանյահուն: «Եվ երբ այդ օրը գա, Իսրայելը և Իրանը կրկին կլինեն հավատարիմ գործընկերներ բարգավաճման և խաղաղության ապագա կառուցելու գործում»։
Բողոքի ցույցերը Իրանում սկսվել են դեկտեմբերի վերջին՝ ազգային արժույթի արժեզրկման և գների բարձրացման պատճառով: Բողոքի ցույցի մասնակիցները պահանջում են ռեժիմի փոփոխություն և 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի պաշտոնակալում: Նորվեգիայում գործող «Իրանի մարդու իրավունքներ» իրավապաշտպան կազմակերպության տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է առնվազն 192 մարդ։
Հետևեք մեզ՝ այստեղ



