Թրամփի վարչակազմն Իրանին հարվածելու ծրագրեր է քննարկել․ Wall Street Journal
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի վրա հարձակման ծրագրեր է քննարկել, հայտնում է Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պաշտոնյաները քննարկել են, թե ինչպես իրականացնել նախագահ Թրամփի՝ վերջերս Իսլամական Հանրապետության դեմ բարձրացված սպառնալիքները, այդ թվում՝ թե որ վայրերը կարող են թիրախավորվել, Wall Street Journal-ին հայտնել են աղբյուրները։
Իրանական մի քանի ռազմական օբյեկտների վրա լայնածավալ օդային հարվածը քննարկվող տարբերակներից մեկն է, չնայած Վաշինգտոնը դեռևս համաձայնության չի եկել գործողությունների ծրագրի շուրջ։
Աղբյուրները հայտնել են, որ հնարավոր հարձակման համար որևէ ռազմական տեխնիկա կամ անձնակազմ չի տեղափոխվել։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Մահացել է «ամենագեղեցիկ աղջիկ» տիտղոսի 8-ամյա դափնեկիրը
2
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
3
Մայրը դաժանորեն սպանել է դստերը՝ որդուն բուժելու համար
4
Ինչպիսի՞ն է լինելու ամառը Հայաստանում
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



