Վրաստանի լեռներում ռուս զբոսաշրջիկները մնացել են ձնահոսքի տակ. Shot
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ձնահոսքը ծածկել է ռուսաստանցի զբոսաշրջիկներին Վրաստանի լեռներում։ Տուժածները մոտ երեք ժամ է՝ ձյան տակ են։ Նրանց այժմ որոնում են փրկարարները, տեղեկացրել է Shot թելեգրամ-ալիքը։
Ինչպես պարզել է Shot-ը, ձնահոսքը տեղի է ունեցել Տետնուլդ գագաթին վրացական Վերին Սվանեթիա տարածաշրջանում։ Այն ծածկել է դահուկորդների և սնոուբորդիստների մոտ 20 հոգանոց խմբին։ Նրանց մեջ նաեւ ռուսաստանցիներ կան։
Մի քանի մարդ փրկվել է ինքնուրույն, մեկին դուրս են բերել փրկարարները այլ զբոսաշրջիկների օգնությամբ, տղան ողջ է, նրան հոսպիտալացրել են։ Եվս մեկ մարդու հանել են անգիտակից վիճակում, նրա վիճակն առայժմ անորոշ է։
Ձյան տակ մնացածների ստույգ թիվը նույնպես հայտնի չէ։ Փրկարարական գործողությունը շարունակվում է արդեն մոտ երեք ժամ։
Հետևեք մեզ՝ այստեղ



