18-ամյա Միխայել Դոլգովը դեկտեմբերից որոնվում էր որպես անհետ կորած․ տղային հաջողվե՞լ է հայտնաբերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 11-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ 18-ամյա Միխայել Դոլգովը որոնվում է որպես անհետ կորած։ Հայտարարության մեջ նշված է, որ համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2007 թ. ծնված Միխայել Դոլգովը:
MediaHub-ի տեղեկություններով՝ տղան դուրս էր եկել խանութ գնալու նպատակով և այլևս չէր վերադարձել։ Անհետ կորածն Երևանում տատիկի տանն է եղել և ապրիլին էր դարձել 18 տարեկան։
Տղայի կորելու նորությունը համացանցում բուռն քննարկումների առարկա էր դարձել, սակայն, նշվում էր, որ տղան երբեք վատ շրջապատի մեջ չի ներքաշվել, որն ըստ էության կարող էր պատճառ հանդիսանալ նրա անհետացման։
MediaHub-ը փորձեց հասկանալ՝ արդյո՞ք տղայի գտնվելու վայրի վերաբերյալ նորություններ կան, արդյո՞ք հայտնաբերել են տղային, սակայն, MediaHub-ի աղբյուրների հավաստմամբ՝ Դոլգովին դեռ չի հաջողվել հայտնաբերել։
Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



