«Կնոջը վարկաբեկելը ուժի նշան չէ, այլ սեփական թուլության բացահայտում»․ Մարի Պետրոսյան
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կնոջը վարկաբեկելը ուժի նշան չէ, այլ սեփական թուլության բացահայտում։
Թույլ մարդն է ընտրում հետևից խոսելու ճանապարհը, քանի որ աչքերի մեջ նայելու և ճշմարտությունը կրելու համարձակություն չունի։
Մարդու հոգեկան աշխարհը քանդել, ներսից կոտրել, հետո նույն սառնությամբ ասել՝ «քեզ մոտ նորմալ չէ»… սա հոգևոր բռնության ամենանուրբ, բայց ամենավտանգավոր ձևն է, որտեղ մեղավորը փորձում են դարձնել հենց զոհին։ Արհեստականորեն ստեղծված պատմությունները, սուտով ու կիսաճշմարտությամբ սնվող խոսքերը, կարող են ժամանակավոր մոլորեցնել, բայց իրականությունը երկար չի մնում ստվերում։
Ամեն մարդ թող վախենա իր Աստծուց, քանի որ ամեն խոսք ու միտք մի օր պատասխան է պահանջելու։ Իսկ իմ անձնականով ապրող ու տարապող մարդկանց մաղթում եմ այնքան հետաքրքիր ու լի կյանք, որ անգամ ժամանակ չունենան ինձ հիշելու։ Որովհետև մարդը, ով ապրում է ուրիշի կյանքով, սեփական կյանքը վաղուց է կորցրել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանուհի Մարի Պետրոսյանն ու կիսել ոնր ֆոտոշարքով։



Հետևեք մեզ՝ այստեղ



