Հռոմի պապը նամակ է հղել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հռոմի պապ Լեւոն 14-րդը նամակ է հղել Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ շնորհակալություն հայտնելով Ստամբուլ կատարած այցի ժամանակ Սուրբ Աստվածածին եկեղեցում ջերմ ընդունելության համար, հայտնել է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանը։
«Նման պահերը նպաստում են մեր երկու եկեղեցիների միջև եղբայրական կապերի ամրապնդմանը և խորացմանը»,- ի թիվս այլնի՝ նշված է նամակում։
Հռոմի պապը նաև նշել է, որ անհամբեր սպասում է Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքի հետ հետագա հանդիպումներին։

Հետևեք մեզ՝ այստեղ



