Մահացել է կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Ուլյանա Սեմյոնովան
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռիգայում մահացել է բասկետբոլի կանանց ԽՍՀՄ հավաքականի լեգենդար կենտրոնական, կրկնակի օլիմպիական չեմպիոնուհի Ուլյանա Սեմյոնովան, որի հասակը 210 սմ էր, հաղորդում է sport-express-ը։ Նա 73 տարեկան էր։
Վերջին տարիներին Ուլյանա Սեմյոնովան սոցիալապես ծանր վիճակում էր եւ ծանր հիվանդությունների ֆոնին գրեթե խնամք չէր ստանում։ Նրան մահացած են գտել բնակարանում։
22 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Ուլյանա Սեմյոնովան դարձել է նաեւ աշխարհի եռակի, Եվրոպայի 10-ակի չեմպիոնուհի։
1986-ին նա տեղափոխվեց Իսպանիա եւ դարձավ առաջին խորհրդային բասկետբոլիստուհին, որը կնքեց պայմանագիր օտարերկրյա ակումբի հետ։
1993-ին նա դարձավ առաջին ոչ ամերիկացին, որն ընդգրկվեց բասկետբոլի Փառքի սրահում (Սփրինգֆիլդ, ԱՄՆ)։ 2007-ին նա ընդգկվեց Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում։
Հետևեք մեզ՝ այստեղ



