Պետք է ընդամենը կարողանալ ճիշտ կառավարել. Ղազինյանը՝ ՀԷՑ-ում վթարներ մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Մենք եղել ենք ամենօրյա աշխատանքի մեջ։ Նորմալ էինք աշխատում, աշխատում էինք այնպես, ինչպես պետք է աշխատեինք»,- ասուլիսում ասաց ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս էր ստացվում, որ իրենց ղեկավարման շրջանում, երբ ՀԷՑ ենթակայաններում վթարներ էին լինում, արագ վերականգնվում էին, աղմուկ չէր բարձրանում։
Նա նշեց, որ գոյություն ունի անալիտիկա՝ ըստ ենթակայանների, ըստ ամիսների, ըստ տարածքների, ըստ ավելացող բաժանորդների։ Ղազինյանի խոսքով, յուրաքնաչյուր ձմեռամուտին կազմում էին պլան, թիրախային կետերում կատարվում էին հիմնանորոգման, վերանորոգման աշխատանքներ։
«Ամեն տարի էլ հոսանքի ծախսը շատացել է, բնական պրոցես է, պետք է ընդամենը կարողանալ ճիշտ կառավարել»,- ասաց Դավիթ Ղազինյանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



