Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մշակույթի հայտնի գործիչները կոչ են անում պահպանել պատմամշակութային շինություններն ու հուշարձանները

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի մշակույթի հայտնի գործիչները դեմ են պատմամշակութային հուշարձանների և շունությունների քանդմանը: Նրանք առաջարկում են, որ քանդման ենթակա շենքերը վերանորոգվեն և պահպանվեն: «Ստեղծագործողի ամենամեծ առաքելությունն այն է, որ կարողանում է սեր խոստովանել, որը ընդունելի, հասանելի է շատերին: Եկել ենք սեր խոստովանելու մեր քաղաքին: Իմ ստեղծագործական ուղին կապված է մե ր քաղաքի հետ: Այսօր մեր սիրո արտահայտությունը պետք է արարքների վերածվի: Քաղաքի դիմանկարը մենք ենք: Մեր քաղաքը, Ֆորշի ասած, տուն ու շենք չէ, այլ մենք ենք: Քաղաքը թիկունքի կարիք ունի, պետք է կարողանանք պահել մեր քաղաքի արժանապատվությունը , պետք է միաբանվենք, այլ կերպ հարց չի լուծվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Միքայել Պողոսյանը:  

Նրա խոսքով` իհարկե, Երևանը պետք է փոփոխվի, նոր կառույցներ են պետք, բայց ոչ հները ոչնչացնելու հաշվին: «Մեր շարժումը հաղթելու է, համոզված եմ, որ հաղթանակին կնպաստեն բոլոր պաշտոնյաները»,-շեշտեց Միքայել Պողոսյանը:

Ճարտարապետ Մարկ Գրիգորյանը վստահ է` շենքերը պատմության նյութական վկաներն են: «Մենք, հպարտանալով հայ ժողովրդի պատմությամբ, միևնույն ժամանակ քանդում և ոչնչացնում ենք պատմության վկաներին: Մենք մեզ զրկում ենք և’ անցյալից, և’ ապագայից: Ինձ շատ անգամ են ասում` այս շենքը սիրուն չէ, պետք է քանդվի, նորը կառուցվի: Սիրունը չափանիշ չէ, չափանիշը գուցե գեղեցիկն է»,-նշեց նա:

Դերասան Հրանտ Թոխատյանն էլ նշեց, որ քաղաքը միշտ էլ փոխել է իր դեմքը, սակայն ժամանակին, երբ ինչ-որ բան էին քանդում, տեղեկացնում էին այդ մասին: «Ամեն ինչ պետք է անել մեր քաղաքի դեմքին վայել, այնպես, ինչպես արեց Թամանյանը: Եկեք քաղաքի դեմքն անիմաստ չշպարենք. մենք ունենք Երևանի վարդագույնը, որը պակասել է: Ի~նչ գույն ասես կա»,-նշեց նա:

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանի խոսքով` ինքն իրեն մեղավոր է զգում քանդված և չպահպանված հուշարձանների համար: «Մենք ենք մեղավոր նրա համար, ինչ ունենք այսօր: Ես ինձ մեղավոր եմ զգում քանդվածի համար: Վատն այն է, որ գիշերով են քանդում կառույցները. մտավախություն կա, որ մի օր քայլելիս շենքերը քանդված կտեսնեմ: Մենք ամեն ինչ անելու ենք, համոզելու ենք, որ շենքերը չքանդեն, ընդհակառակը` վերանորոգեն, վերակառուցեն»,-շեշտեց նա:

Պատմամշակութային հուշարձանների և շինությունների ոչնչացման դեմ կոչին միացել են նաև երգիչ Արամոն, Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, երգչուհի, երաժիշտ Լիլիթ Պիպոյանը, խմբավար Տիգրան Հեքեքյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը և այլ գործիչներ:

 

Արտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարՌուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս 16-ամյա աղջիկ է ընկել տրամվայի տակԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արտադրության նկատմամբ Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Հերթական «Մի կաթիլ մեղր»-ի պատմությունը Երևանում, կրակոց է հնչելԻշխանությունը և դատական համակարգը իրավունք չունեն խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Ավետիք ՉալաբյանԵրևանում մի խումբ ստահակներ բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբՈւժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Բեռլինի Թանգարանային կղզու բացառիկ ցուցանմուշները կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանում. ԿԳՄՍՆ Առանց ատելության քարոզի Փաշինյանը չի կարող պահպանել իր իշխանությունը. Արմեն ՄանվելյանՏղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներինՀայաստանում մեքենաշինություն չկա, և չունենք գրանցած աճի տեմպեր. Հրայր ԿամենդատյանԴե լա Ֆուենտեն պաշտոնապես երկարաձգել է պայմանագրի ժամկետը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի հետ Եվրոասոցացման մասին իշխանության խոստումները ընդամենը խաբկանք են. Աննա ԿոստանյանCNN-ը, Politico-ն և «MS NOW»-ն դատի են տվել Թրամփի վարչակազմին Բիթքոյնի գինը հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 85,000 դոլարը Աֆղանստանը հայտնել է Պակիստանի հարվածների հետևանքով առնվազն 3 զոհի և 4 վիրավորի մասին Զուգարանում նորածին երեխա են գտելՍեպտեմբերի 23-ից 25-ը Սին կայցելի ԱՄՆ Հորմուզի նեղուցով լցանավերի տեղաշարժը կրճատվել է ավելի քան կիսով չափ․ Reuters Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով Կայծակը հարվածել է չորս երեխաների հորըՊատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել Անկախության 35-ամյակի առթիվ. Factor.amՄեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Շնորհավոր բոլորիս Անկախության տոնը, Աստված զորավիգ մեր սուրբ հայրենիքին, մեր անկախ պետությանը, և մեր արարող ժողովրդին. Ավետիք ՉալաբյանԻտալիան կարող է դպրոցներում արգելել նիկաբներ ու բուրկաներ կրելը Հայաստանի զուգահեռ իրականությունների «անկախությունը». Աննա ԿոստանյանՎլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության օրվա առիթով Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն ՄարուքյանՎարչապետն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին