Խոշոր վթար Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում. զոհվել է 7 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վոլգոգրադի մարզի Միխայլովսկի շրջանի Կասպի մայրուղում բախվել են ՈւԱԶ, ՎԱԶ և DAF բեռնատար՝ կիսակցորդով։ Արդյունքում, ՈւԱԶ-ում գտնվող յոթ մարդ մահացել է դեպքի վայրում՝ մինչև շտապօգնության աշխատակիցների ժամանումը, հաղորդում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով տարածաշրջանային ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Վթարը տեղի է ունեցել հունվարի 8-ի երեկոյան՝ Տրոիցկի ֆերմայի շրջադարձի մոտ։ Դեպքի վայրում աշխատում են Պետական ճանապարհային անվտանգության տեսչության աշխատակիցները և քննչական խումբը։
Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը համապատասխան մարմիններին և քաղաքային ղեկավարությանը հանձնարարել է օգնություն ցուցաբերել տուժածներին և զոհվածների ընտանիքներին, ասված է տարածաշրջանային վարչակազմի հայտարարության մեջ։
Բոչարովը հրամայել է հետաքննություն անցկացնել հանգամանքների և դեպքի վայրում անվտանգությունն ապահովելու միջոցառումների վերաբերյալ։
Հետևեք մեզ՝ այստեղ



