«Նապոլին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Վերոնայի» հետ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իտալիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական հարկի տակ գոլառատ ոչ-ոքի խաղաց վտանգավոր գոտում գտնվող «Վերոնայի» հետ (2-2)։
Առաջին խաղակեսից հետո նեապոլյան ակումբը պարտվում էր երկու գոլի տարբերությամբ։ Հյուրերի կազմում նախ 16-րդ րոպեին հաշիվը բացել էր Մարտին Ֆրեսեն, ապա 27-րդ րոպեին այն կրկնապատկել էր Գիֆտ Օրբանը՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը կարողացավ հաշվի տարբերությունը կրճատել միայն երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Սքոթ Մաքթոմինեյը։ Վերջնական հաշիվը ձևակերպեց Ջովանի դի Լորենցոն՝ 82-րդ րոպեին գրավելով Լորենցո Մոնտիպոյի պաշտպանած դարպասը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ատալանտան» 2-0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



