Պավել Սաֆարյանի փոխարեն ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ կնշանակվի Արմեն Ալավերդյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNyut.am-ը գրում է.
Եթե հիշում եք, վերջերս ՀՀ ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն աղմկահարույց հայտարարություն արեց, թե անցյալ տարի հարկային եկամուտների պլանը 80 մլրդ դրամով թերակատարվել է, ինչի պատճառով կառավարությունը վարկային միջոցներ է ներգրավել:
Այս հայտարարությունը խիստ բացասաբար ընդունվեց Բաղրամյան 26-ում: «Բերանբացությո՞ւն» էր առաջին տեղակալի խոսքը, թե` ճիշտ չէր ներկայացրել, չգիտենք, բայց, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, օրերս Պավել Սաֆարյանն, ամենայն հավանականությամբ, կազատվի ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից: Նրա փոխարեն առաջին տեղակալ կնշանակվի ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը:



