Պետք է զգուշանալ ակտիվացված սև ածուխ խմելուց
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ակտիվացված սև ածուխը հաճախ ընդունվում է որպես «անվնաս դետոքս», սակայն բժիշկները զգուշացնում են՝ դրա չհիմնավորված օգտագործումը կարող է վնասել առողջությանը։
Սև ածուխը ուժեղ ներծծող է և օրգանիզմից հեռացնում է ոչ միայն վնասակար, այլև օգտակար նյութերը՝ վիտամիններ և միկրոտարրեր։ Այն կարող է նվազեցնել կամ ամբողջությամբ չեզոքացնել մի շարք դեղերի ազդեցությունը, այդ թվում՝ հորմոնալ և սրտային դեղամիջոցների։
Երկարատև օգտագործումը կարող է առաջացնել փորկապություն, աղիքային խանգարումներ և մարսողական խնդիրներ։ Մասնագետները հատկապես զգուշացնում են երեխաներին, հղիներին և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց։
Բացի այդ, «դետոքս» ազդեցությունը մեծամասամբ միֆ է․ օրգանիզմի մաքրման հիմնական գործառույթը կատարում են լյարդն ու երիկամները։
Ակտիվացված սև ածուխը դեղ է և պետք է օգտագործել միայն անհրաժեշտության դեպքում ու բժշկի խորհրդով։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը
Հետևեք մեզ՝ այստեղ



