Երևանում 44-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, պարեկներին է ներկայացրել վարորդական իրավունքի և փրկարար ծառայության աշխատակցի կեղծ վկայականներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունվարի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգ Հ․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական և հայտնել, որ հանդիսանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից և ներկայացրել է կեղծ ծառայողական վկայական։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները վարորդին կեղծ փաստաթուղթ օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժին, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Արեգ Հ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։
Հետևեք մեզ՝ այստեղ



