Աշխարհի լեգենդար հրաշալիքներից միայն մեկն է, որ դեռևս առեղծված է
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բաբելոնի կախովի այգիները, որոնք հին հեղինակները անվանում են աշխարհի հրաշալիքներից մեկը, մինչ օրս մնում են առեղծված հնագետների համար։ Ըստ լեգենդի՝ դրանք կառուցվել են մ.թ.ա. վեցերորդ դարում՝ Բաբելոնում Նաբուգոդոնոսոր II-ի հրամանով՝ իր կնոջը հաճոյանալու համար։
Այգիների նկարագրությունները խոսում են էկզոտիկ բույսերով տեռասների և բարդ ոռոգման համակարգի մասին, սակայն հնագիտական գտածոները չեն հաստատել դրանց գոյությունը։
Գերմանացի հնագետ Ռոբերտ Կոլդևեյը, որը 1899-ից 1917 թվականներին պեղումներ էր անցկացրել Բաբելոնում, կարծում էր, որ հայտնաբերել է այգիների մնացորդներ, սակայն ժամանակակից գիտությունը հերքել է դա։
Որոշ հետազոտողներ, ինչպիսին է Ստեֆանի Դալլին, ենթադրում են, որ Կախովի այգիները կարող էին գտնվել Նինվեում՝ Միջագետքի հյուսիսում, և ստեղծվել են ասորեստանյան թագավոր Սենեքերիմի կողմից։
Չնայած բազմաթիվ վարկածների, ֆիզիկական ապացույցներ դեռևս չեն հայտնաբերվել, և այս հրաշալի կառույցի ճակատագիրը մնում է չբացահայտված։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



