Բլոգերը էլիտար կլինիկաներից մեկում հետույքի մեծացման վիրահատությունից հետո մահացել է. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեսունութամյա բլոգեր Յուլիա Բուրցևան մահացել է Մոսկվայի կլինիկաներից մեկում հետույքի մեծացման վիրահատությունից հետո, հայտնում է Telegram 112 ալիքը ։
Բժիշկները պայքարում էին աղջկա կյանքի համար, բայց չկարողացան փրկել նրան։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
112-ի տվյալներով՝ Բուրցևան ընտանիքի հետ ապրել է Իտալիայում և վերջերս ժամանել է Մոսկվա։ Նա վիրահատվել է Տոկմակով նրբանցքի վրա գտնվող էլիտար Էլմաս կլինիկայում, նշել են ալիքի ստեղծողները։ Նրա բլոգն ուներ 68,000 բաժանորդ։
Դատախազությունը հսկում է միջադեպի հանգամանքների հետաքննությունը ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ բլոգերի վիճակը կտրուկ վատացել է բժշկական և կոսմետիկ միջամտություններից հետո։ Նա հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



