Հղի կինը ընկել է պատուհանից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պերմի բժիշկները վերականգնել են բարձրությունից ընկած հղի կնոջ կոնքը , հայտնում է 59.ru-ն։
Տուժածը բժիշկներին պատմել է, որ ընկել է երկրորդ հարկի պատուհանից, ինչի պատճառով չի կարողացել քայլել։ Նա նաև հավելել է, որ 16 շաբաթական հղի է։
Հետազոտությունը ցույց տվեց, որ պտուղը չի վնասվել, սակայն կոնքի ոսկորները կոտրված էին, որոնցից մի քանիսը տեղաշարժված էին դեպի վեր։ Բժիշկները կասկածում էին, որ կինը ընկել էր ոտքերի կամ հետույքի վրա։ Վիրահատությունը տևեց երեք ժամ։
«Մենք վիրահատարանում ունեինք մանկաբարձ-գինեկոլոգների թիմ՝ ծննդաբերության սկսման, արյունահոսության կամ վիժման դեպքում։ Բայց, փառք Աստծո, նրանց օգնության կարիքը չեղավ», - ասաց բժիշկներից մեկը։
Կինը դուրս է գրվել մոտ 20 օր անց։ Նրան սպասվում է մի քանի ամիս վերականգնողական շրջան։ Միջադեպի պատճառով նա ստիպված կլինի կեսարյան հատում կատարել։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



