Թող այս տոնը զորացնի մեր հավատը, ամրացնի մեր կամքը և վերականգնի մեր ժողովրդի հաղթողի հոգեբանությունը. «Համահայկական ճակատ» կուսակցություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍիրելի´ հայրենակիցներ, մարտական և գաղափարական ընկերներ,
Սուրբ Ծնունդը հավատքի, տոկունության և հաղթանակի խորհուրդն է.
Քրիստոսն անցավ չարչարանքի, դավաճանության և խաչի ճանապարհով` ոչ թե պարտվելու, այլ չարին հաղթելու համար։ Նրա ճանապարհը դժվար էր, բայց ավարտը` լուսավոր և արդար։
Հայ ժողովուրդն էլ իր պատմության ընթացքում բազմիցս անցել է այդ նույն ճանապարհով` ցավի, կորստի, փորձության միջով։ Մեզ փորձել են կոտրել, խոնարհեցնել, հավատը խլել։ Բայց ինչպես Քրիստոսը, այնպես էլ նրան հավատարիմ հայ ժողովուրդը միշտ վեր է կենում` կանգուն, արժանապատիվ և հավատքով լցված, որովհետև քրիստոնեությունը ուժեղների հավատն է, այն մեր մարտական ուխտն է` պայքարի և ինքնության:
Հայ ժողովուրդը քրիստոնեությունը կրել է այնպես, ինչպես մարտիկը` իր ուխտը․
ցավով, զոհերով, բայց երբեք` կոտրված։
Թող այս տոնը զորացնի մեր հավատը, ամրացնի մեր կամքը և վերականգնի մեր ժողովրդի հաղթողի հոգեբանությունը։
Ծնվեց և հայտնվեց Քրիստոս
Օրհնյալ է հայտնությունը Նրա
«Համահայկական ճակատ» կուսակցություն



