Երևանի բնակիչը թիվ 2/06 ընտրատեղամասում քվեարկել է այլ անձի փոխարեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 2/06 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից, ձեռք բերված ապացույ ցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակիչ Կ. Ղազարյանին:
Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Կ. Ղազարյանը 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ այլ անձի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ այցելել է թիվ 2/06 ընտրատեղամաս, մոտեցել հանձնաժողովի անդամին, ներկայացրել նշված ընտրատեղամասի ընտրող Ռ. Բերեզովսկու տվյալներով կեղծ անձնագիր, ընտրատեղամասի ընտրողների մատյանում ստորագրել վերջինիս անվան դիմաց, ստացել քվեաթերթիկը և գցել քվեատուփը՝ այդպիսով քվեարկելով այլ անձի փոխարեն:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Կ.Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



