«Կրասնոդարը» ցանկանում է ձեռք բերել Նաիր Թիկնիզյանին
ՍՊՈՐՏՖուտբոլի Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի եւ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» 26-ամյա եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հաղորդում է sport-express.ru-ն։
Հունվարի 3-ին սերբական ակումբի գլխավոր տնօրեն Զվեզդան Տերզիչը հայտնել էր, որ ռուսական ակումբներից մեկը պատրաստ է Նաիր Թիկնիզյանի տրանսֆերի համար վճարել 5,5 միլիոն եվրո։
Նաիր Թիկնիզյանն անցած ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» տեղափոխվել «Ցրվենա Զվեզդա», որի կազմում մասնակցել է 25 հանդիպման, կատարել 2 գոլային փոխանցում։
1
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
2
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



