Մադուրոյին տեղափոխել են Բրուքլինի մեկուսարան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան։ Այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։
Հիշեցնենք, որ Նիկոլաս Մադուրոն ու կինը ԱՄՆ են տեղափոխել Կարակասում ամերիկյան ռազմական գործողությունից հետո։
Զույգին ձերբակալել են գիշերը նախագահական նստավայրի ննջարանում: Նրանց տեղափոխել են ռազմանավ, իսկ հետո ինքնաթիռով տեղափոխել Նյու Յորքի մերձակայքում գտնվող Ստյուարտ օդանավակայան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ գլխավոր դատախազ Բոնդին հայտնել էր, որ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ թմրամիջոցների և ահաբեկչության դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և ավերիչ սարքերի պահպանման համար:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



