Հրդեհ՝ Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 3-ին, ժամը 23։04-ին ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սասունցի Դավիթ փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող շինությունում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։37-ին, մարվել՝ հունվարի 4-ին, ժամը 00։03-ին։ Այրվել են շինության առաստաղը (մոտ 45 քմ) և կահույքը՝ մասամբ։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



