Քարաթափում՝ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 3-ին՝ ժամը 14։08-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Ճամբարակ-Գետիկ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին, մոտ 25 մ բարձրությունից թափվել են 2․5 խմ քարեր:
Փրկարարները հեռացրել են թափված քարերը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
5
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը



