Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը հասել է 28 սմ-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է 28 սանտիմետրի, իսկ ջերմաստիճանը նվազել է մինչև -13,3 աստիճան, ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը։
«2026 թվականի հունվարի 1-ի առավոտյան դրությամբ մայրաքաղաքում ձյան ծածկույթի բարձրությունը կազմում է 21 սանտիմետր (նորման 20 սանտիմետր է), Բալչուգում 19 սանտիմետր և Տուշինոյում 28 սանտիմետր», – ասել է Տիշկովեցը։
Օդերևութաբանը նշել է, որ Մոսկվայում օդի նվազագույն ջերմաստիճանը կազմում է մինուս 9.2 աստիճան, Բալչուգում՝ մինուս 9.0, Մոսկվայի պետական համալսարանում՝ մինուս 9.5, Տուշինոյում՝ մինուս 10.0, իսկ Բուտովոյում՝ մինուս 13.3, ինչը համապատասխանում է ձմռան կեսի կլիմայական նորմային։
Հետևեք մեզ՝ այստեղ



