«Պապայիս մեքենան տվեցի, վարկ վերցրի, գումար տվեցի». Էմմին՝ հոր առաջին ամուսնությունից ծնված եղբոր հետ հարաբերությունների մասին
ԼԱՅՖՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել երգչուհի Էմմին, ով, ի թիվս այլ թեմաների խոսել էր նաև եղբոր հետ հարաբերությունների մասին։
Արայիկը Էմմի հայրիկի՝ երջանկահիշատակ Դավիթ Բեջանյանի որդին է՝ առաջին ամուսնությունից։
Դավիթ Բեջանյանի մահից հետո նրա ժառանգության հետ կապված խնդիրներ են առաջացել։ Խոսելով այդ թեմայի մասին՝ Էմմին նշել է.
«Ինձնից պահանջվում էր, որ ես վաճառեմ բնակարանը։ Եվ պապաս ամեն առավոտ արթնանում էր, գնում էր կանգնում էր պատուհանների մոտ և ասում էր՝ ինչ ուզում ես վաճառի, բայց տունս չվաճառես։ Ամեն ինչ տվեցի, պապայիս մեքենան տվեցի, վարկ վերցրի գումար տվեցի, ամեն ինչ տվեցի այն ժամանակ, երբ մամաս արդեն քաղցկեղ ուներ և ինձ էլ շատ գումար էր պետք։ Ամեն դեպքում, պապայիս ցուցահանդեսի համար ես նրան հրավիրատոմս ուղարկեցի, բայց չտես նրան»,- նշել է Էմմին։
Հետևեք մեզ՝ այստեղ



