Երևան, 24.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի է՝ ով է «Մեր ժամանակների հերոսը»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել «Մեր ժամանակների հերոսը» 2025 թ. մրցանակաբաշխությանը: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, օրենսդիր, գործադիր, դատական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ու պաշտոնատար այլ անձինք:

Մրցանակները շնորհվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից պատրաստվող «Մեր ժամանակների հերոսը» հաղորդման 13 մասնակիցներին:

Մրցանակները հանձնել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, «Մեր ժամանակների հերոսը 2024» մրցանակակիրներ՝ Էդգար Աբրահամյանը, Ավետիս Եգանյանը և Գոհար Թադևոսյանը, Արմեն Մարտիրոսյանը:

Մինչ գլխավոր մրցանակի հանձնումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և նշել, որ «Մեր ժամանակների հերոսը» ամեն տարվա հետ ավելի է կոնկրետանում, կայանում, ինչը ցույց է տալիս նաև մեր պետության, մեր մտքերի ընթացքը։ Վարչապետը կիսվել է իր այս տարվա առանցքային տպավորությամբ․ «Մենք պետք է ավելի ու ավելի շատ կենտրոնանանք և ավելի ու ավելի շատ մարդու ուշադրությունը հրավիրենք այն մտքի վրա, որ ինքը կարող է, որ մարդը կարող է, որ անհատը կարող է, որ անհատից իսկապես շատ բան է կախված։ Ընդհանուր առմամբ, խնդիրների լուծման, պետության կայացման կամ երկրի զարգացման բուրգի մասին պատկերացումները երբեմն կարծրացած են լինում, և երբեմն, ժամանակ առ ժամանակ, մենք կարիք ունենք դրան նորից անդրադառնալու։ Իհարկե, այն, ինչ անում է օրենսդիր իշխանությունը, այն, ինչ անում է գործող իշխանությունը, այն, ինչ անում են դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, այդ ամեն ինչը շատ կարևոր են, առանցքային են, էական են, բայց մենք երբեմն մոռանում ենք, որ օրենսդիր, գործադիր, պետական իշխանությունը նույնպես ձևավորվում է անհատների կայացրած որոշումների միջոցով և շնորհիվ։ Այսինքն՝ ամեն անհատ-ընտրողն է որոշում իշխանության պատկերը, կերպարը, ով լինելը, ծրագիրը և այլն։ Եվ նաև սա է պատճառը, որ մենք անընդհատ ավելի ու ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք անհատի դերի և կարողության վրա»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարվա մրցանակաբաշխությանը հատկապես կրթության ուղղությամբ մրցանակների թիվը տեսանելիորեն ավելի էր։ Այդ համատեքստում, վարչապետն ընդգծել է այն հանգամանքի կարևորությունը, որ կրթությունը Հայաստանի Հանրապետությունում նաև որոշակիորեն տնտեսականացվում է, կրթության ոլորտում անհատական ձեռներեցության դեպքեր են առաջանում։ «Սա նաև մեր ռազմավարությունների մեջ է մտնում։ Այս տարի մենք ներդրեցինք Համընդհանուր հայտարարագրման համակարգը, որտեղ նախատեսված են սոցիալական կրեդիտներ, այդ թվում՝ կրթության ոլորտում ծառայությունների համար։ Եվ մենք կանխատեսում էինք, որ կրթության ոլորտում կշարունակեն նոր ծառայություններ ի հայտ գալ, որովհետև ուսուցիչը, այո, կամավոր ատեստավորմամբ կարող է իր վարձատրությունն ավելացնել, բայց ինքը կարող է նաև ստեղծել մի ձեռնարկություն՝ իր աշխատանքը դպրոցից դուրս շարունակելով, և դրանով շատ մեծ տնտեսական և նաև կրթական էֆեկտ ստեղծել»,- ասել է երկրի ղեկավարը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ուղղակի պետք է պարզել ձեռքը և բաց լինել կրթության, նոր մտքերի համար։ Վարչապետը նշել է, որ այս տարվա գլխավոր մրցանակն իր համար ունի հատուկ նշանակություն․ «Շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում կան անհատներ, որոնք մտածում են ոչ միայն անհատի, այլև պետության մտածողության մասշտաբով և գուցե, ինչ-որ տեղ պետության փոխարեն և գուցե այն տրամաբանությամբ, որ այդ մտածողությունն այնքան կզարգանա, որ պետությունը, մասնավոր հատվածն ավելի մեծ ուշադրություն կդարձնի դրան։ Բայց շատ կարևոր է, որ այդ մարդիկ, մասնավորապես՝ մեր այսօրվա մրցանակակիրը, այդ գործն անում է անխոնջ, նախ, որովհետև սիրում է այդ գործը, և երկրորդը՝ հավատում է այդ գործին։ Եվ այդ սիրով, հավատով և այդ գործի էներգիայով, հետաքրքրությամբ, խորությամբ ոգևորում է նաև ուրիշներին»:

Վարչապետ Փաշինյանը գլխավոր մրցանակը հանձնել է «Բազումք» տիեզերագիտական հետազոտությունների լաբորատորիայի համահիմնադիր, աստղագետ Ավետիք Գրիգորյանին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Ցեղասպանությունը կանգնեցնելու, մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում անվտանգ և արժանապատիվ կյանք ապահովելու միակ ճանապարհը հարատև և ուժեղ հայկական պետությունն է. ՉալաբյանԱմերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Քաղաքացին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալիս հանկարծամահ է եղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է. քաղաքացիների երթը` դեպի «Ծիծեռնակաբերդ»․ ՈՒՂԻՂՀայոց gեղաuպանnւթյան 111-րդ տարելիցն է Մանուկների համար աղոթք Հայ ժողովրդի պահանջատիրությունը չպետք է նահանջի․ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Սպերցյանի գոլը «Կրասնոդարին» օգնեց հաղթանակ տոնել «Սպարտակի» դեմ խաղում Ի՞նչ եղանակ սպասել ապրիլի 24-ից 28-ը Յունիբանկը գործող բարեխիղճ բիզնես հաճախորդներին կտրամադրի հետվճար Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Իսրայելի և Լիբանանի միջև դեսպանների մակարդակով բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Սպիտակ տանը Ֆինանսական գրագիտության դասընթաց Ուսումնական առաքելություն ԲԿ-ի հետ․ Իդրամ և IDBank«ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանի հարցազրույցը Եվրախորհրդարանում Հայտնի բլոգեր Էդգար Համբարձումյանը կոչ է անում ընտրություններին ընդառաջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի օգտագործման և պետական ծառայողների նկատմամբ ճնշումների դեպքում ահազանգել Ես աշխարհի ամբողջ ժամանակն ունեմ, բայց Իրանը դա չունի. Թրամփ Ջահերով երթի մասնակիցները շուտով կհասնեն Ծիծեռնակաբերդ. տարածքում աննախադեպ թվով ոստիկաններ կան Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղաuպանության տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը Ինտերնետը կարող է սահմանափակվել․ ՌԴ Ագարակում բախվել են «Կամազ»-ը և «Ford»-ը․ կա 1 զոհ Բյուրեղավանում աղիքային վարակի պատճառը ջուրը չէ. պոլիկլինիկա Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ի՞նչ է սպասվում քաղաքացիներին․ ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ադրբեջանը տարածաշրջանային քաոսն օգտագործում է ԼՂ–ում քրիստոնեական ժառանգության ոչնչացումն արագացնելու համար. Գևորգյան Պրահա քաղաքում սեփական հայրենիքի 30%-ը ինքնակամ հանձնած պետական գործիչ․ Նարեկ ԿարապետյանՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը․ լուսանկարներ Դիմելու ենք Արդարադատության միջազգային դատարան. Ադրբեջանը ոչնչացնում է մեր մշակույթըԻ հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում ԴԵՄՈԿՐԱՏԻԱ, ՕՐԵՆՔ, ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (ԴՕԿ) և ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ կուսակցությունները ապրիլի 24-ին նախաձեռնում են երթ դեպի Ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին«Ցեղասպանական հակահայությունը 2020-ականներին ակտիվացել է ամբողջ ուժգնությամբ»՝ միջազգային փորձագետներ Անձնագրայիններում արհեստական խոչընդոտների մասին մանրամասնում է «Համահայկական ճակատ» կուսակցության անդամ Նառա Գևորգյանը Ի՞նչ է տեղի ունենում Ռուսաստանի և Հայաստանի միջև․ Մոսկվայի լծակները, Փաշինյանի սխալները և Ղարաբաղի հարցը․ ՀՀ վարչապետի թեկնածու և հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ RTVI-ինԲացառում ենք ՔՊ-ի հետ համագործակցությունը․ «Լուսավոր Հայաստան» Սեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանԳալու ենք իշխանության, որպեսզի պատերազմ չլինի. Արշակ Կարապետյան Եթե իշխանությունը ոչինչ չի կարողանում անել, մեզ պե՞տք է նման իշխանություն․ Արշակ Կարապետյան Հայաստանը կարող է հայտնվել տնտեսական, քաղաքական և մշակութային վակուումի մեջ. Արտակ ԶաքարյանՀրաչ Մուրադյանի դուստրը հիվանդանոցում է. ինչ է պատահել Քրեական ոստիկանները հայտնաբերել են բնակարանային գողության մեղադրանքով օտարերկրյա հետախուզվողի Ընտրությունը պարզ է․ Սամվել Կարապետյանի ստեղծած 300,000 աշխատատեղերը, թե՞ 300,000 ադրբեջանցիները. Ուժեղ Հայաստան Մոսկվան կտրուկ մերժել է երկաթուղու կոնցեսիայի վաճառքը Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծԻրազեկում․ կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Արտակարգ դեպք՝ Արարատում. 3-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է իր նախընտրական կարգախոսըIRI–ի նոր հարցումը խուճապի է մատնել Փաշինյանին