Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալը» շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Նիկո Շլոտերբեկին։
Bild-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբի ղեկավարությունը կենտրոնական պաշտպանի տրանսֆերի դիմաց ակնկալում է ստանալ 70 միլիոն եվրո։ Թեև ֆուտբոլիստի ծառայություններով վաղուց հետաքրքրված են նաև «Բավարիան» ու «Բարսելոնան», սակայն հենց «Արքայական ակումբն» է մտադիր առաջիկայում անցնել առարկայական գործողությունների։
Գերմանացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։ Նշվում է, որ Շլոտերբեկը հազիվ թե երկարաձգի համաձայնագիրը, քանի որ կարծում է, որ «Բորուսիայի» ներկայիս մակարդակը թույլ չի տալիս եվրագավաթներում լուրջ հաջողությունների հասնել։
Ընթացիկ մրցաշրջանում Շլոտերբեկը ակումբային մակարդակով մասնակցել է 18 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ստացել 3 զգուշացում։
Հետևեք մեզ՝ այստեղ



