Մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Բրիժիտ Բարդոն
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Բրիժիտ Բարդոն, հայտնում է AFP-ն։ Ֆրանսիական կինեմատոգրաֆի աստղը վախճանվել է կյանքի 92-րդ տարում։
Բրիժիտ Բարդոն հետպատերազմյան շրջանի ամենահայտնի ֆրանսիացի դերասանուհիներից մեկն է, որը դարձել է սեքսուալ հեղափոխության խորհրդանիշ։ «Եվ Աստված ստեղծեց կնոջը» և «Աղջիկը բիկինիով» ֆիլմերը նրան դարձրել են համաշխարհային աստղ և դարաշրջանի կուռք։
1973 թվականին կինոյից հեռանալուց հետո Բարդոն իրեն նվիրել է կենդանիների պաշտպանությանը՝ հիմնադրելով համանուն հիմնադրամը։ Դերասանուհին երբեք չի խուսափել սկանդալներից․ նրա ուղղախոսությունը, քաղաքական հայտարարությունները և բուռն անձնական կյանքը բազմիցս դարձել են հանրային քննարկումների առարկա։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



