Հաղորդավարուհին վիրավորել է Պենելոպա Կրուզին. «Դուք սարսափելի ոտնաթաթեր ունեք» (տեսանյութ)
ՖՈՏՈ
1in.am-ը գրում է.
Երեկ դերասանուհի Պենելոպա Կրուզը մասնակցել է հերթական հեռուստաշոուին իր նոր՝ «Օրինակելի արու-2» ֆիլմի պրոմոտուրի շրջանակներում: Բայց այդ հարցազրույցը դերասանուհին դժվար թե հաճույքով հիշի: Հաղորդավարուհի Սավաննա Հանթրին վիրավորել է Կրուզին՝ կոպտորեն արտահայտվելով նրա ոտնաթաթերի մասին, հայտնում է spletnik.ru-ն:
«Դուք սարսափելի ոտնաթաթեր ունեք»,- ասել է հաղորդավարուհին:
Հաղորդավարուհին հասկացել է, որ Կրուզը վիրավորվել է և անմիջապես փորձել է դուրս գալ բարդ իրավիճակից՝ հայտարարելով, որ ինքը պարզապես մեջբերել է դերասանուհու խոսքերը: «Ես նույնիսկ չգիտեմ՝ հիմա ինչ եմ զգում: Ես կարծում եմ՝ Դուք ինքներդ եք ասել, որ ձեր ոտնաթաթերը սարսափելի են»,- ասել է Սավաննան:
Բայց Պենելոպան կտրուկ է եղել. «Ես նման բան չեմ ասել: Ամեն ինչ լավ է, ես ինձ լավ եմ զգում իմ ոտնաթաթերով: Ես դա չեմ ասել»:
Պենելոպա Կրուզի ոտնաթաթերը




















































