Կրեմլում հայտնել են Զապորոժիեում Գուլյապոլե եւ Դոնեցկում Դիմիտրով քաղաքների գրավման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Ուկրաինայում զորքերի կառավարման կետերից մեկը։ Այստեղ նրան զեկուցել են, որ ռուսական զորքերը գրավել են Գուլյապոլե քաղաքը Զապորոժիեի մարզում եւ Դիմիտրովը Դոնեցկում, տեղեկացրել է «Коммерсантъ»-ը՝ հղում կատարելով Կրեմլի մամուլի ծառայությանը։
Մարտական առաջադրանքների կատարման մասին ՌԴ նախագահին զեկուցել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ Վլադիմիր Պուտինը նաեւ լսել է «Կենտրոն» եւ «Արեւելք» զորախմբերի հրամանատարների, ինչպես նաեւ զորամիավորումների հրամանատարների զեկույցը։ Պուտինը հայտնել է, որ զինված ուժերի առջեւ կանգնած բոլոր խնդիրները Ուկրաինայում մարտական գործողությունների գոտում կատարվում են ըստ պլանի։
ՌԴ նախագահը նշել է, որ անվտանգության գծի ստեղծումն ընթանում է լավ տեմպերով, այդ թվում Սումիի, Խարկովի, Դնեպրոպետրովսկի մարզերում։ Նրա խոսքով՝ հարձակումը Դոնեցկում եւ Զապորոժիեի մարզում ընթանում է շփման ողջ գծով։
Հետևեք մեզ՝ այստեղ



