Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գուցե կյանքի հեգնա՞նք, թե՞ ճակատագրի նվեր էր, այն, որ աղջիկը ուշանում է...». ինչպես է նկարահանվել «Անավարտ թռիչք» ֆիլմը, ո՞վ է եղել իրական հերոսուհին և որտեղ է հիմա նա

ԼԱՅՖ

«Նրանցից յուրաքանչյուրն իր հետ տարավ պատմության մի մասնիկ, նրանցից յուրաքանչյուրն անավարտ թողեց մի թռիչք...»:

2006 թվականի մայիսի 3-ին Երևան-Սոչի չվերթն իրականացնելիս «Արմավիա» ընկերության Airbus A320 ինքնաթիռն ընկավ Սև ծովը։ Ավիավթարի հետևանքով 113  մարդ զոհվեց։

Այս ողբերգության վերքերը մինչև այսօր չեն սպիացել և դժվար էլ թե սպիանան: Դժվար է նորից վերապրել այդ ողբերգության մանրամասներն ու դրվագները: Եվ ահա եկավ մի օր, երբ ռեժիսոր Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանը որոշեցին նկարահանել ֆիլմ, որը ոչ թե կլինի ֆիլմ ավիավթարի մասին, այլ կլինի ֆիլմ` հիշատակի մասին:

Ուսումնասիրելով թեման, անգամ հարուցված քրեական գործերը՝ ռեժիսորը կանգ է առել մի պատմության վրա։ 9 տարի առաջ սկիզբ է առնում մի սիրո պատմություն՝ լի դրամատիզմով, բուռն ապրումներով ու հույզերով։

Պարարվեստի ուսումնարանի ուսանողուհու և բռնցքամարտիկ երիտասարդի միությանը խոչընդոտող հանգամանքները զարգանում են այնպես, որ սիրահարները ստիպված են լինում հեռանալ, ավելի ճիշտ՝ փախչել երկրից, տղայի որոշմամբ՝  մեկնել Սոչի։ Բայց աղջկա հայրը կանխում է դստեր փախուստը. տղան օդանավակայանից միայնակ է ուղևորվում Սոչի։ 

Սակայն գուցե կյանքի հեգնանք, թե ճակատագրի նվեր էր, այն, որ աղջիկը ուշանում է: Հասնում է օդանավակայան, այն ժամանակ, երբ արդեն ինքնաթիռը տեղից պոկված է լինում: Եվ ահա ժամեր անց տարածվում է գույժը՝ Airbus A320 ինքնաթիռն ընկել է Սև ծովը: Աղջիկը կորցնում է սիրած տղային, բայց նախախնամության կամքով նրանց սերն ու միությունը շարունակվում է, շարունակվում է այն փոքրիկի մեջ, որը նրանց արգելված սիրո պտուղն է։ 

Պատմություն, որի մեջ արտացոլված է մի ամբողջ 113 մարդկային ճակատագրեր, պատմություն, որը իմանալուց հետո անհնար է չհուզվել ու չարտասվել: 

Վերջին ժամանակներում, թերևս, հայկական կինոարտադրության ոլորտում, եթե ոչ ամենահաջողված, ապա հաջողված ֆիլմերից մեկն է: 

Ֆիլմի մեծ էկրաններին հայտնվելուց հետո, չգտնվեց մեկը ով ոգևորությամբ ու լի հույզերով չարտահայտվի կատարած մեծ աշխատանքի մասին: Նկարահանվել էր ֆիլմ, որում ոչինչ ու ոչ ոք ավելորդ չէր, չկար մի բան, որը իրական չլիներ: Հմուտ դերասանական խաղի ու նկարահանման հրապարակում պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով ստացվեց այն պատմությունը, որը ավելի պատկերավոր է դարձնում այդ օրվա ամեն մի վայրկյանը:

«Հիշողությունները ակնթարթներ են, որ մեզ մի պահ տանում են անցյալ, բայց պատահում է, որ մի ամբողջ կյանք դառնում է հիշողություն. հիշողության մեջ է այն ամենը, ինչ ստիպում է քեզ անընդհատ հետ նայել»:

Ստորև Ձեզ են ներկայացնում ֆիլմի նկարահանման հրապարակից լուսանկարներ

Պատրաստեց Past.am-ը:

Երզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԻ՞նչ աշխատանք կընտրեր Նարեկ Կարապետյանը, եթե քաղաքականությամբ չզբաղվեր. ոգեշնչող հանդիպում երիտասարդների հետԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԿառավարության փաստացի ղեկավարը ադրբեջանցու փաստաբանություն է իրականացնում․ Արեգա ՀովսեփյանԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԱրամ Վարդևանյանը այսօր հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՄիլիարդավոր դրամների վատնում` քաղաքացիների կյանքը լավացնելու փոխարենՆարեկ Կարապետյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցըՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՆարեկ Կարապետյանն առաջարկում է բանակում տիրող իրավիճակի և անվտանգային խնդիրների հարցով ստեղծել Քննիչ հանձնաժողովԻշխանության հասցեին կոշտ քննադատություն․ սահմանային անվտանգության հարցերից մինչև մեկ անձից գնումների ուռճացված պայմանագրեր. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն անընդհատ խոսում է իր վախճանի մասին կախաղանի կամ գնդակահարության միջոցով. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիրների համար ՏԻՄ ընտրություններում ներկայանալը շատ դժվար գործընթաց է. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ Ֆրանսիայի նախագահը համոզեց հրաժարվել Արցախից. 2027թ․ ընտրություններին ընդառաջ․ ԶաքարյանԻնչու՞ են Հայաստանի սահմաններն այսքան խնդրահարույց․ Գառնիկ Դավթյանն առաջարկում է Շաքիի դեպքը քննել նաև այս համատեքստումԺամանակն է բացահայտելու COP17-ի կազմակերպման ընթացքում Փաշինյանի կառավարության կոռուպցիոն ռիսկերըԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի. Անդրեն շնորհավորել է դստեր տարեդարձը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն Մասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է․ Իրանի ԱԳՆ Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին Մի շնչով ընթացող զարգացումներ ու նոր պատմություն. լեգենդար «Որոգայթը» վերադառնում է Ռուսական թոշակները 2 փուլով կրկնակի կբարձրանանՄայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Բա որ բյուջեն գումարի խնդիր չունի, ինչո՞ւ են նոր վարկեր վերցնում. Մարիաննա Ղահրամանյան Հորմուզի նեղուցը բացելու 7 պայմանն անփոփոխ է. Իրանի ԱԳՆ Փոխանակ գումար ծախսենք անտեղի տոնակատարությունների վրա, եկեք աջակցենք նրանց, ովքեր ունեն դրա կարիքը. տեսանյութՀայ-ֆրանսիական պատմականորեն բարեկամական ու առանձնաշնորհյալ հարաբերություններում, սև հետքի պես միշտ դաջված է մնալու այս հարցը… Արտակ Զաքարյան Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը Վրաստանում երկնաքեր է այրվում ՔՊ-ն ԱԺ ամբիոնից հնչեցված՝ պետական միջոցների վատնման մեղադրանքներին հակափաստարկներ չներկայացրեց․ Մարիաննա Ղահրամանյան Կրթության ոլորտում շատ լարված մթնոլորտ է տիրում. Ատոմ ՄխիթարյանԶելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Ես պատմության լավագույնն եմ, վերջ. Ռոնալդուն՝ իր մեծության և Մեսսիի հետ մրցակցության մասին 12-ամյա աղջիկը սրճարանում կաթնային կոկտեյլ է խմել և մահացել․ բլենդերը չէին մաքրելՊետք է ստեղծել հանրային խորհրդարան և ներկայացնել հանրության իրական պահանջները. Աննա ԿոստանյանՀրշեջ-փրկարարները մարել են Նոր Արեշում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի հետագա տարածումը ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային հարցով կարևոր որոշում․ ԱԺ-ն վավերացրեց վարկային համաձայնագիրը Լուկաշենկո․ Մինսկին անհրաժեշտ է համագործակցել արևմտյան հարևանների հետ