«Shacman» բեռնատարը ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է ժայռին․ կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Դեկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ17 ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 60-ամյա Կարեն Մ․-ն իր վարած «Shacman» մակնիշի բեռնատարով, արգելակելու ժամանակ, ճանապարհածածկի սառած լինելու պատճառով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ժայռին, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մեղրի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդ Կարեն Մ․-ն աշխատում է «Աժդանակ» ՍՊԸ-ում, որպես վարորդ։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



