«Ռուսաստանի փոստը» դադարեցրել է ցամաքային առաքումները հինգ երկրներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Ռուսաստանի փոստը» ժամանակավորապես դադարեցրել է ցամաքային առաքումները հինգ երկրներ, դրանց թվում՝ Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Սլովենիա և Խորվաթիա։ Որոշման մասին հայտարարվել է պետական փոստային ծառայության պաշտոնական կայքում։
Օդային առաքումներն այդ երկրներ շարունակվում են։ Մամուլի ծառայությունից ТАСС-ին հայտնել են, որ դեռ չգիտեն, թե երբ կվերսկսվի ցամաքային առաքումը։ Արտասահմանյան գործընկեր-փոխադրողը ռուսական պետական ընկերությանը տեղեկացրել է, որ «կառաքի միայն օդային ճանապարհով»։
«Հաճախորդները դեռ կարող են ծանրոցներ ուղարկել այդ երկրներ. առաքման ժամկետները չեն ավելանա»,- վստահեցրել է «Ռուսաստանի փոստը»։
Չնայած այդ երկրներ ցամաքային առաքումները դադարեցնելուն, «Ռուսաստանի փոստը» վերսկսել է նաև միջազգային առաքումների ընդունումը մի քանի աֆրիկյան երկրներ, ներառյալ՝ Կոնգոյի Հանրապետություն, Սոմալի և Չադ։
Հետևեք մեզ՝ այստեղ



