Նուբարաշենում խոշոր հրդեհ է բռնկվել․ կան վիրավnրներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ է այրվում, հայտնում է Shamshyan.com-ը։
Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները։
Օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ են ստացել, տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն է ստացել, իսկ հիվանդանոց է տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ



