Բոյկոտե´նք և թույլ չտա´նք, որ ադրբեջանական բենզինը վերածվի մեր դեմ ուղղված հրանոթների. «ՀայաՔվե»
ՔԱՂԱՔԱԿԱՆՎարչախումբը որպես մեռելածին «խաղաղության օրակարգի» պատմական ձեռքբերում է ներկայացնում թշնամական Ադրբեջանից մոտ 600 տոննա բենզինի մուտքը Հայաստան: Այն գնել է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Մեգա թրեյդ» ընկերությունը և այսօրվանից սկսել է իրացնել հայաստանյան շուկայում:
Կոչ ենք անում բոլոր վարորդներին՝ դրսևորել քաղաքացիական բարձր գիտակցություն և ավտոմեքենաները չլիցքավորել RAN Oil բենզալցակայաններում, քանի որ դրանցում վաճառվում է ադրբեջանական բենզին, որը Բաքվի բռնապետ Ալիևը վաճառում է մեզ՝ փորձելով պատրանք ստեղծել, թե իբր խաղաղություն է ցանկանում։ Իրականում բռնապետ Ալիևը մեծ քանակի սպառազինություն է կուտակում, բանտերում խոշտանգում է մեր հայրենակիցներին և պատրաստվում նոր ագրեսիայի Հայաստանի դեմ։
Գնելով նրա բենզինը՝ մենք նրան ավելի շատ զենք ձեռք բերելու և Հայաստանի վրա ավելի շուտ հարձակվելու հնարավորություն ենք տալիս։
• Մեր հազարավոր նահատակների արյունը մեզ համար շատ ավելի թանկ է, անգին, քան թշնամուց ներկրված վառելիքը:
Բոյկոտենք RAN OIL բենզալցակայանները։ Թույլ չտանք, որ մեր գումարով գնված ադրբեջանական բենզինը փոխակերպվի մեր դեմ ուղղված հրանոթների:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



