Ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ. Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրելի՛ հայրենակիցներ, քանի որ Երևանում ձյուն չկա, առաջիկա օրերին չի էլ սպասվում, եկել եմ Գեղամա լեռներ՝ մի փոքր ձմեռը վայելելու, բայց ձեզ ուզում եմ ցույց տալ մի շատ հետաքրքիր օդերևութաբանական երևույթ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և տեսանյութ հրապարակել։
«Մեզնից դեպի հյուսիս-արևմուտք տեսնում ենք Հատիսը, Արայի լեռը, Գութանասարը, Ծաղկունյաց լեռները, Արագածը, շքեղ Արագածը, քառագագաթ, տեսնո՞ւմ եք՝ ինչ գեղեցիկ է։
Եվ մոխրագույն գույնով, տեսե՛ք, Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը։ Հիմա նաև արևամուտ է, շատ գեղեցիկ տեսարան։
Հիշեցնեմ, որ այսօր դեկտեմբերի 21-ն է՝ ձմեռային արևադարձը, և վաղվանից սկսած՝ ցերեկվա տևողությունը Հյուսիսային կիսագնդում ավելանալու է երկուսից երեք րոպեով»,- հայտնել է նա։
Հետևեք մեզ՝ այստեղ



