Երևան, 02.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արհեստական գեղեցկություն. Սպառնում են արդյո՞ք շենքերի դեկորատիվ ճակատները Երևանի ինքնությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վերջին տարիներին Երևանի կենտրոնական փողոցները հերթական վերափոխումն են ապրում: Ռեստորանները, սրճարանները և գեղեցկության սրահներն ավելի ու ավելի հաճախ են ձևավորում ճակատային մասերը արհեստական բույսերով, պլաստիկե պորտալներով և հայելային կոնստրուկցիաներով: Այն, ինչ սկսվել էր որպես առանձին հաստատությունների էսթետիկա, վերածվել է զանգվածային երևույթի՝ քաղաքի տեսքը փոխող մի թրենդի: Եվ եթե ոմանց համար սա գրավիչ է թվում, ապա մյուսների՝ ճարտարապետների, քաղաքաշինարարների և քաղաքային միջավայրի էսթետիկայի նկատմամբ զգայուն բնակիչների համար (որոնց թվում է նաև հոդվածի հեղինակը), սա կարող է տագնապալի ազդանշան լինել:

Հանուն արդարության հարկ է նշել, որ այս միտումը տարածվել է աշխարհի տարբեր քաղաքների փողոցներում՝ քննարկումներ հարուցելով թույլատրելիի սահմանների և ճարտարապետական համատեքստի նկատմամբ հարգանքի շուրջ: Ի՞նչ է սա՝ նոր ժամանակների էսթետիկա՞, թե՞ քաղաքային ինքնությունը կորցնելու վտանգ: Այս նյութում փորձել ենք մանրամասն պարզաբանել, թե ինչպես է ձևավորվել այս ֆենոմենը, ինչպիսի «կողմ» և «դեմ» փաստարկներ գոյություն ունեն և ինչպես են դրան վերաբերվում տարբեր երկրներում։

Տուֆը որպես կոդ

Երևանը պատահական չէ, որ անվանում են «վարդագույն քաղաք»․ այս հայտնի դարձվածքն առաջացել է տուֆի շնորհիվ, որն ի սկզբանե երանգ է տվել ողջ ճարտարապետությանը։ Հենց այն է ստեղծել այն ջերմ, ճանաչելի տեսքն ու քաղաքի ոգին, որի մասին ձեզ կպատմի յուրաքանչյուր երևանցի։ Ալեքսանդր Թամանյանը Երևանի գլխավոր հատակագծի իր աշխատանքային նշումներում ձևակերպել է մի միտք, որը դարձել է նրա քաղաքաշինական հայեցակարգի հիմքը. «Երևանը պետք է խոսի իր քարով»։ Այսպիսով, տուֆը դարձավ այս քաղաքի տեսողական լեզուն և նրա նախահիմքը։

ФОТО_3_Жилой_дом_на_углу_улиц_Туманяна_и_Теряна_в_Ереване_Издательство.jpg (102 KB)

Այնուամենայնիվ, այսօրվա Երևանում ժամանակակից հաստատությունները ձգտում են առանձնանալ վառ դիզայնի միջոցով. կենտրոնական փողոցներում սրճարանների, ռեստորանների և սրահների ճակատային մասերն ավելի ակտիվորեն են զարդարվում՝ փորձելով ուշադրություն գրավել վառ դեկորատիվ հնարքներով։ Առաջին հայացքից սա թվում է որպես ժամանակավոր դեկորատիվ շեշտադրում, սակայն իրականում նման հավելումները հաճախ հակասության մեջ են մտնում այն ամենի հետ, ինչն ավանդաբար ձևավորում է քաղաքի դեմքը։ Եվ խոսքը ժամանակավոր թեմատիկ զարդարանքների (ինչպիսիք են, օրինակ, Ամանորինը), կամ «փոփ-ափ» (pop-up) կոնստրուկցիաների մասին չէ։

«Երևան. քաղաքի կենսագրությունը» գրքի հեղինակ, գրող և լրագրող Մարկ Գրիգորյանը նման կոնստրուկցիաներին բավականին հանգիստ է վերաբերվում։ Նա կարծում է, որ քաղաքը չի կարող անմասն մնալ համաշխարհային թրենդներից։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը ձևավորվել է խորհրդային տարիներին, երբ չկար մասնավոր առևտուր, հետևաբար՝ որևէ կերպ առանձնանալու կամ գնորդներին գրավելու միջոցներ հնարելու կարիք չի եղել։ Դարաշրջանը փոխվել է և ակնհայտ է, որ այսօր արդեն նոր հանգամանքներն ու միտումները, այդ թվում՝ գլոբալ ձևաչափով, թելադրում են զարգացման դինամիկան։ «Կարևոր է, որ նորաձևությանը հետևելը չգերակայի չափի զգացումին, իսկ գովազդային նորամուծությունները չխաթարեն քաղաքի տեսքի ներքին հավասարակշռությանը»,- նշում է գրողը։

Արդյո՞ք արհեստական զարդարանքները համապատասխանում են այդ չափին՝ յուրաքանչյուրն ինքն իր համար է որոշում։ Ճաշակի զգացումը սուբյեկտիվ հասկացություն է. ինչպես ասել է Գյոթեն՝ ճաշակի շուրջ չեն վիճում, ճաշակը հմտացնում են։ Գրիգորյանը կարծում է, որ քաղաքի ողջ գովազդը պարզապես չի կարող լինել բարձրարվեստ։ «Նրբագեղությունը մի բան է, որը հասանելի է քչերին,- պնդում է նա և հավելում,- ես կարող եմ ընդունել կամ չընդունել տարբեր սրճարաններ ու խանութներ զարդարող պլաստիկե ծաղիկները, բայց ես չեմ կարող նրբագեղություն պահանջել ամեն մի կրպակից, պարզապես այն պատճառով, որ դա անհնար է»։

Ի՞նչն է լավը և ի՞նչն է վատը

Հրանտ Թոխատյանը՝ դերասան և մարդ, ով ողջ կյանքն ապրել է Երևանում և այն համարում է աշխարհի լավագույն քաղաքը, խոստովանում է, որ սիրում է քաղաքն անկախ նրանից, թե «ինչ է այն հագել»։ «Ինձ համար, օրինակ, անընդունելի է շենքերն արտաքինից զարդարելը։ Թամանյանն առանց այդ էլ քաղաքը գեղեցիկ է ստեղծել։ Ավելորդ զարդարանքները նման են չափից շատ դիմահարդարման. դրա ավելցուկը վանող է։ Ամեն սերունդ փորձում է քաղաքը փոխել յուրովի։ Այն, ինչ դուր էր գալիս հորս, միշտ չէ, որ դուր էր գալիս ինձ, և այն, ինչն այսօր իմ սրտով է, հաճախ անախրոնիզմ է իմ երեխաների համար։ Բայց քաղաքը բոլորիցս իմաստուն է. նա ավելի ներողամիտ է վերաբերվում փոփոխություններին»։

Եվ այնուամենայնիվ, ինչպե՞ս որոշել լավի ու վատի սահմանը, ո՞րն է չափանիշը և ինչպե՞ս այն օբյեկտիվորեն ձևակերպել։ Մոտեցումների մեծ մասը հանգում է նրան, որ «լավի» և «վատի» տարբերությունը գիտելիքների, անձնական փորձի, մշակութային հիմքի և քննադատական մտածողության բարդ համադրություն է։ Ճաշակը երբեք բոլորի համար նույնը չի լինի. այն աշխարհին ուղղված մեր հայացքի հայելին է և յուրաքանչյուրն ունի իր սեփականը։ Երևանի այսօրվա տեսքի հայելու մեջ ավելի ու ավելի հաճախ են արտացոլվում արհեստական բաղեղը, պլաստիկե շղթաներն ու չինական առցանց հարթակներից ձեռք բերված այլ դեկորները։ Բայց կան նաև այլ օրինակներ։

Երևանցիները քաջ հայտնի են Մոսկովյան փողոցի այն բնակելի շենքին, որի ճակատային մասը վերածվել է ուղղահայաց այգու։ Գաղափարը պատկանում է ծաղկի սրահի սեփականատեր Կարեն Բաղդասարյանին, ով մի քանի տարի առաջ որոշել է, որ շենքը կարող է դառնալ քաղաքային միջավայրի կենդանի շեշտադրում։ Նրա խոսքով՝ սեզոնի ընթացքում ճակատին տեղադրվում է ավելի քան երկու հազար թաղարային բույս, որոնց խնամքն իրականացնում է ոռոգման ավտոմատ համակարգը։ «Ես սիրում եմ իմ աշխատանքը և ցանկացա, որ գեղեցիկ լինի ոչ միայն ինձ համար, այլև քաղաքի ու մարդկանց»,- պատմում է Կարենը։ Ճակատը ծաղիկներով ձևավորելու գաղափարը նրա մոտ հղացել էր դեռ տասը տարի առաջ և այդ ժամանակվանից ի վեր ամեն գարուն շենքն արտաքնապես ամբողջությամբ թարմանում է։ Ծախսերը փոքր չեն, շենքի բնակարաններն արդեն թանկացել են 10%-ով, բայց բուն բիզնեսին դա ոչինչ չի բերում, խոստովանում է նա։ «Փոխարենը քաղաքը ձեռք է բերել ձգողականության նոր կետ։ Երևանում այս շենքին հենց այդպես էլ ասում են՝ «այն նույն Ծաղիկներով տունը» և բոլորն անմիջապես հասկանում են, թե ինչի մասին է խոսքը»։

Ճակատը ծաղիկներով ձևավորելու թույլտվություն Կարենը չի ստացել։ «Կարևոր է, որ մարդիկ իրենց քաղաքը զարդարելու ցանկություն ունեն, որ նրանք ինչ-որ բան են անում։ Ես դա միայն ողջունում եմ»։ Ստացվում է, որ փաստացի այսօր բացակայում են վերահսկողության գործող մեխանիզմները և տարածքի սեփականատերը կամ ժամանակավոր վարձակալը կարող է քաղաքային ճակատը ձևավորել իր ճաշակով՝ խուսափելով համաձայնեցումներից։

Նկարիչ և արվեստագետ Սերո Սողոմոնյանը, ով վարում է քաղաքաշինությանն ու ճարտարապետությանը նվիրված բլոգ, նշում է, որ, իր կարծիքով, քաղաքային իշխանությունները պետք է սահմանեն ճարտարապետական չափանիշներ՝ հիմնված քաղաքի տեսողական հայեցակարգի վրա: Խոսքը քաղաքը 20-րդ դարի սկզբի ոգով «սառեցնելու» մասին չէ. այն պետք է մնա ժամանակակից, դինամիկ և կենդանի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որ որոշումները կայացվեն ինստիտուցիոնալ մակարդակով՝ մասնագետների մասնակցությամբ, ովքեր ի վիճակի են գնահատել այս կամ այն տեսողական լուծման տեղին լինելը և քաղաքի հայեցակարգին դրա համապատասխանությունը:

Իր բլոգում Սերոն շատ է պատմում տեսողական էսթետիկայի, ճարտարապետության և արվեստի մասին, որոնք ազդում են Երևանի տեսքի, հանրային միջավայրի ընկալման և մթնոլորտի վրա: Նրա տեսանկյունից սխալ է մեղադրել առանձին հաստատություններին ճակատները զարդարելու ձգտման համար: Խնդիրն առաջանում է այնտեղ, որտեղ չեն գործում հստակ կանոններ. այդ դեպքում ներդաշնակությանը փոխարինելու է գալիս կամայականությունը: «Երբ սեփականատերերին թույլատրվում է անել այն ամենն, ինչ մտքներով կանցնի, դա վերածվում է «ամառային աղցանի»: Գնահատականը չպետք է հանգի «լավ է կամ վատ է» դատողությանը: Ավելի կարևոր է հասկանալ, թե որքանով է յուրաքանչյուր օբյեկտ համապատասխանում որդեգրված հայեցակարգին և ներդաշնակում ճարտարապետական համատեքստին»,- նշում է նա:

ФОТО_1_shutterstock_-1.jpg (109 KB)

Քաղաքը որպես ֆոն. Ինչպես են սոցիալական մեդիայի միտումները փոխում քաղաքի փողոցները

Մարդը միշտ ձգտել է զարդարել իրեն շրջապատող տարածությունը, հատկապես այն ժամանակ, երբ չի պատերազմել։ Ժամանակ է հայտնվում՝ շուրջը նայելու, գեղեցկության մասին մտածելու կամ այն ուրիշներին ցուցադրելու համար։ Սակայն հենց վերջին տասը տարիների ընթացքում էլ «զարդարամոլությունը» դարձել է ոչ միայն էսթետիկ նորմ, այլ մի երևույթ, որը ենթարկվում է թվային միջավայրի թելադրանքին։

Ճակատների ձևավորման մեջ արհեստական ծաղիկների նկատմամբ զանգվածային տարվածությունը սկիզբ է առել 2017 թվականին Փարիզում, երբ ծաղկահարդար Լյուկ Դյուշանը ձևավորել է Maison Sauvage ռեստորանը՝ օգտագործելով ոչ բնական բույսերից կազմված հորինվածքներ։ Գաղափարն արագորեն լայն տարածում է գտել, իսկ ինքը՝ Դյուշանն այսօր համարվում է Եվրոպայում ֆասադների ձևավորման ամենապահանջված դիզայներներից մեկը։ Հարյուրավոր փարիզյան հաստատություններ հեշտությամբ ճանաչելի են նրա ձեռագրով՝ արհեստական ծաղիկների ու բույսերի փարթամ շղթաներով, որոնք շրջանակում են սրճարանների և խանութների մուտքերը։

Այս թրենդի վերելքը համընկել է այն ժամանակաշրջանի հետ, երբ Instagram-ը հաստատվել է որպես դարաշրջանի գլխավոր տեսողական կողմնորոշիչ. հարթակի լսարանը գերազանցել է մեկ միլիարդը, իսկ բառարաններում հայտնվել են to instagram բայը և instagrammable ածականը։ Թվային ժամանակի էսթետիկան, որտեղ վճռորոշ է դառնում ոչ թե այն, թե ով ես դու, այլ այն, թե ինչպիսին ես ձգտում երևալ, սկսել է գերիշխել զանգվածային գիտակցության մեջ։ Դրա համար պահանջվում են վառ, հեշտ ընկալվող դեկորացիաներ, որոնք ընդունակ են գրավել ուշադրությունը և ֆոն դառնալ լուսանկարների համար։ Մարդիկ ուշադրություն են դարձնում դրանց վրա, հրապարակում լուսանկարներ՝ նշելով վայրի անվանումն ու տեղադրությունը, իսկ մյուսները տեսնում են և շտապում կրկնել։ Մեր ժամանակներում նման մոտեցումը միանգամայն չափելի առևտրային արդյունք է տալիս։ Տասնյակ նմանատիպ հաստատությունների մրցակցության պայմաններում վառ ֆասադն օգնում է առանձնանալ, ավելացնել այցելուների հոսքը և բարձրացնել բրենդի ճանաչելիությունը։ Ժամանակի ընթացքում այս միտումը կորցրել է տեղային բնույթը և վերածվել գլոբալ երևույթի՝ ընդգրկելով քաղաքներ ամբողջ աշխարհում։

Առաջանում է մի կարևոր հարց. ինչպե՞ս հասկանալ, թե որտեղով է անցնում տպավորիչ ձևավորման և քաղաքի պատմական տեսքի կործանման միջև սահմանը, հատկապես փոքր քաղաքների դեպքում, ինչպիսին Երևանն է։ Ո՞ր շեշտադրումները կարելի է համարել թույլատրելի և ի՞նչն է արդեն ներխուժում քաղաքի հյուսվածք ու խաթարում տեսողական հավասարակշռությունը։ Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս գտնել այն նուրբ հավասարակշռությունը, որի դեպքում տարերային ստեղծագործությունն ու առևտրային շահերը ծառայում են քաղաքին, այլ ոչ թե փոխարինում նրա եզակի ինքնությունը։

фото2.jpg (101 KB)

Genius loci

Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող ծաղկի խանութը բավականին դժվար է չնկատել։ Շենքը, որտեղ այն տեղակայված է, նախագծել է Գրիգոր Աղաբաբյանը՝ խորհրդային շրջանի ամենավառ հայ ճարտարապետներից մեկը, ում աշխատանքները բնորոշվում են չափի նուրբ զգացումով։ Տունը նախագծելիս նա հավատարիմ է մնացել իրեն բնորոշ զսպվածությանը՝ նրբանկատորեն համադրելով զարդանախշային տարրերը տուֆե ճակատի մոնումենտալ պարզության հետ։ Նվազագույն դեկորատիվություն, առավելագույն հարգանք քաղաքային համատեքստի նկատմամբ, որը դրել էր հիմնադիր Թամանյանը։ Այդպես էր մինչև 2009 թվականը, քանի դեռ այստեղ չէր հայտնվել ծաղկի խանութը. այդ ժամանակվանից ի վեր պարզության վերջը եկավ։ Հենց ճակատի վրայի դեկորատիվ շռայլությունն էլ դարձել է նորաձև սրահի այցեքարտը։ Այն, ինչ թույլատրված է Յուպիտերին, թույլատրված չէ եզանը. ժամանակի ընթացքում հարդարանքի շքեղությունը սկսեց գրավել ավելի ու ավելի մեծ տարածք՝ դուրս գալով փողոց և ավելի ու ավելի զբաղեցնելով մայթը։ «Կանենք ամեն ինչ, որ քաղաքի այս դրախտային անկյունը հավերժ լցված լինի գեղեցիկ գույներով և բուրմունքով»,- խոստանում են այստեղ՝ ակնհայտորեն ոչինչ չիմանալով շենքի ճարտարապետական գաղափարի մասին, որը դրել էր ճարտարապետը։ Եվ ոչ միայն այս շենքի մասին է խոսքտ, քաղաքի գլխավոր դոմինանտի՝ Ազգային օպերայի և բալետի թատրոնի շենքի անմիջական հարևանությամբ նման դեկորատիվ էքսպանսիան առանձնապես աններդաշնակ տեսք ունի։ Թեև պետք է խոստովանել, որ այս մոտեցումն ունի նաև իր երկրպագուները և նրանք քիչ չեն։

фото3.jpg (129 KB)

Այդ դեպքում, գո՞ւցե խնդիրն ամենևին այն չէ՝ լա՞վն են, թե՞ վատն այդ զարդարանքներն իրենք իրենցով, այլ վայրի և համատեքստի անհամապատասխանության մեջ է։ Նման է նրան, որ սա տեղին լինելու և ճարտարապետական տեսքի հարց է. այն, ինչը կարող է բնական տեսք ունենալ զբոսայգում, թեմատիկ գոտիներում, բնակելի թաղամասում կամ առևտրի կենտրոնում, պատմական կենտրոնում հակասության մեջ է մտնում վայրի ոգու հետ և խաթարում քաղաքի ընկալումը։

фото4.jpg (154 KB)

Հանրային քննարկում

Գրաֆիկ-նկարիչ և դիզայներ, Երևանում «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի դիզայնի դպրոցի ակադեմիական ղեկավար Իգոր Գուրովիչը համոզված է, որ ազատ հասարակության տեսանկյունից կարևոր է, որ քաղաքը թույլ տա քաղաքացիներին ինչ-որ բան անել իր հետ։ Սոցիալական հնարավորությունն ավելի կարևոր է, քան ուղղակի արգելքները։ Այլ հարց է, որ քաղաքին անհրաժեշտ են կանոնակարգեր, որպեսզի հասարակությունը վստահի և կողմնորոշվի դրանցով։ Անհնար է պայքարել վատ ճաշակի դեմ, բայց կարելի է փոխազդել քաղաքի հետ և սահմանել նորմատիվներ։ Նա կարծում է, որ կարգավորել պետք է ոչ թե ճաշակը, այլ կանոնները։ Ակնհայտ է, որ ինչպիսին էլ լինեն այդ կանոնները, դրանք պետք է հաշվի առնեն քաղաքային միջավայրի երկարաժամկետ արժեքները, այլ ոչ թե ակնթարթային միտումները՝ լինեն դրանք զբոսաշրջային, թե առևտրային շահեր։

Ինչ վերաբերում է Փարիզին, ապա քաղաքային իշխանությունների արձագանքը ամեն դեպքում եղավ։ Եվ դա պատահական չէր. քաղաքի բնակիչները բարձրացրին այն հարցը, որ Փարիզը քաղաք է ապրելու համար, այլ ոչ թե ինստագրամյան լոկացիաների հավաքածու։ Արդեն մի քանի տարի է՝ քաղաքապետարանը քննարկում է ծաղկային ճակատների համար նախատեսված սահմանափակումները՝ համարելով, որ դրանք խաթարում են պատմական քաղաքային միջավայրի ինքնությունը։ Հռոմում խիստ վերահսկողություն է գործում՝ շենքերի ճակատների ցանկացած միջամտության նկատմամբ։ Վիեննայում խստորեն կարգավորվում են դեկորատիվ տարրերը, Պրահայում արգելված են քաղաքի էսթետիկան խաթարող վառ պլաստիկե հորինվածքները։ Բրյուգեում չի թույլատրվում արհեստական բույսերի օգտագործումը, իսկ ճակատների ցանկացած դեկորատիվ տարր համաձայնեցվում է համայնքային ճարտարապետների հետ։ Միտումն ակնհայտ է. պատմական ժառանգություն ունեցող եվրոպական քաղաքները, փորձելով հավասարակշռություն գտնել առևտրային շահերի և քաղաքի տեսողական ինքնության պահպանման միջև, նախապատվությունը տալիս են քաղաքին։ «Անշուշտ, մենք ուզում ենք, որ Երևանն առանձնանա, մնա ինքնատիպ, բայց մենք գործ ունենք համաշխարհային միտման հետ»,- ասում է Մարկ Գրիգորյանը և հավելում, որ ինչպես բոլոր գլոբալ թրենդները, սա նույնպես ժամանակի ընթացքում կանցնի։

Միևնույն ժամանակ կան բազմաթիվ օրինակներ, որտեղ նման սահմանափակումներ չկան: Արևելյան Ասիայի երկրների զարգացած մայրաքաղաքներում քաղաքի կենտրոնի միասնական դիզայն-կոդը (ձևավորման կանոնակարգը) իսպառ բացակայում է: Հաստատությունների սեփականատերերն ազատորեն օգտագործում են ամենատարբեր դեկորատիվ տարրեր և արհեստական վարդերը դեռ «ծաղիկներն են»: Իսկական «պտուղները»՝ նեոնային ճակատների, վառ էկրանների և տեսաինստալյացիաների տեսքով, այստեղ սփռված են ամենուր: Հենց այս տեսողական հագեցվածությունն էլ ձևավորում է Տոկիոյի Շիբույա, Սեուլի Մյոնդոն կամ Հոնկոնգի Նաթան Ռոուդ՝ ամբողջ աշխարհում հայտնի թաղամասերը:

Բայց, այնուամենայնիվ, Երևանը Ասիա չէ, այլ մի քաղաք, որը կառուցված է դասական եվրոպական ավանդույթների հիման վրա: Եվ, ինչպես Փարիզը, որը ստեղծվել է հստակ քաղաքաշինական պլանով, Հայաստանի մայրաքաղաքը դեռևս հնարավորություն ունի իր պատմական դիմագիծը «չլվանալու» համար: Ինչպես բարոն Հոսմանը, ով հաստատում էր Փարիզի ճակատների միասնականությունը, Ալեքսանդր Թամանյանը նույնպես ձգտել է նյութերի, գույների և ձևերի ներդաշնակության հասնել, որպեսզի քաղաքն ամբողջական տեսք ունենա։

Քաղաքում խնդիրները քիչ չեն՝ սկսած քրոնիկական խցանումներից և կայանատեղիների դեֆիցիտից մինչև էկոլոգիական մարտահրավերներ: Այս կառուցվածքային հարցերի ֆոնին դեկորատիվ ֆասադների կուտակումը, հնարավոր է, որ ամենասուրը չթվա: Սակայն քանի դեռ հանրային պահանջը հստակ չի ձևակերպվել, քաղաքային իշխանություններն այս երևույթին կվերաբերվեն չմիջամտելու որոշակի դիրքորոշմամբ: «Եթե սրանով չզբաղվենք, ամեն ինչ այդպես էլ կմնա»,- կարծում է Իգոր Գուրովիչը: «Քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտվելու, և նրանց ձայնը պետք է լսելի լինի: Ժամանակի ընթացքում այս հողի վրա կձևավորվի նաև մի ամբողջ ինդուստրիա՝ դիզայն-բյուրոներ, ուրբանիստներ, ճարտարապետներ և փորձագետներ, ովքեր կկարողանան ձևավորել քաղաքի ավելի իմաստավորված տեսողական լանդշաֆտը»:

фото6.jpg (109 KB)

Ո՞վ է մեղավոր և ի՞նչ անել

Տպավորություն է ստեղծվում, թե Երևանում քաղաքային ճակատների դեկորատիվ ձևավորման վերաբերյալ կանոնակարգեր չկան։ Սակայն դա այնքան էլ այդպես չէ։ Հայաստանի քաղաքաշինական օրենսդրության մեջ և Երևանի քաղաքապետարանի 2007 թվականի որոշման մեջ գոյություն ունեն ճարտարապետական միջավայրին վերաբերող նորմեր և պահանջներ, որոնք կարգավորում են «շենքերի, դրանց ճակատների, տանիքների, ցանկապատերի, գովազդային վահանակների և քաղաքի տեսքը ձևավորող այլ ճարտարապետական կառույցների պահպանման, շինարարության, ամբողջական կամ մասնակի վերակառուցման հետ կապված բոլոր հարցերը»։ Այնուամենայնիվ, գործնականում կարգավորող նորմերը չեն գործում, վերահսկողությունն անարդյունավետ է, կամ էլ քաղաքը պարզապես աչք է փակում այդ ամենի վրա։

Քաղաքի տեսողական դիզայնը մի ամբողջական համակարգ է, որի մեջ մտնում են ոչ միայն շենքերը, այլև փողոցները, ճակատները, փոքր ճարտարապետական ֆորմաները, կանաչապատ տարածքները և դեկորատիվ տարրերը։ Այս ամենը միասին ստեղծում է յուրահատուկ մթնոլորտ և ձևավորում քաղաքային միջավայրի ընկալումը։ Սերո Սողոմոնյանն ընդգծում է. սխալ է զարդարանքներն ու քաղաքային դեկորը գնահատել ընդհանուր համատեքստից առանձին։ Նրա խոսքով՝ քաղաքում ժամանակավոր թեմատիկ զարդարանքները միանգամայն տեղին են. դրանք բարձրացնում են տրամադրությունը և տոնական շունչ հաղորդում առօրյա կյանքին։ Սակայն, եթե խոսքը ճակատների վրա տեղադրվող մշտական կառուցվածքների մասին է, դրանք պետք է կանոնակարգվեն։ Եվ այդ կանոնների պահպանման պատասխանատվությունը նախևառաջ կրում են քաղաքի ղեկավարներն ու քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Նրա հետ համամիտ է նաև Մարկ Գրիգորյանը. «Ճաշակը անհատական հարց է։ Ես սովոր եմ նրան, որ իմ ճաշակը փոքրամասնության ճաշակն է և համարձակորեն կարող եմ հայտնել իմ կարծիքը։ Անձամբ իմ պահանջն է՝ չփչացնել շենքերի ճակատները։ Փչացված ճակատները միշտ ստեղծում են երկարաժամկետ խնդիրներ, որոնք երբեմն որպես ժառանգություն են մնում մեր երեխաներին ու թոռներին»։

Այսօրվա Երևանը կենդանի, ժամանակակից քաղաք է, այն տեղում չի դոփում: Եվ եթե նրա ճարտարապետական հայեցակարգը դեռևս գոյություն ունի, ապա այսօր այն, ավաղ, լիարժեք չի գործում: Փաստացի չկա մի համակարգ, որը թույլ կտար ներդաշնակորեն կառուցել քաղաքի տեսողական լեզուն՝ ոչ թե կոնսերվացնելով, այլ վերաիմաստավորելով ու զարգացնելով նրա ինքնությունը: Սա այն է, ինչի շուրջ համամիտ են ճարտարապետները, նկարիչները, ուրբանիստները և նրանք, ովքեր անկեղծորեն սիրում են Երևանը: Որպեսզի քաղաքը չլուծվի արհեստական ծաղիկների շղթաների հետևում, նրան անհրաժեշտ է իմաստավորված մոտեցում: Գլխավոր հարցը մնում է պարզ. ինչպիսի՞ն ենք մենք ուզում տեսնել վաղվա Երևանը և ի՞նչ կփոխանցենք հաջորդ սերունդներին: 

Հ.Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր հրապարակման, քաղաքը հասցրեց կերպարանափոխվել Ամանորին ընդառաջ. փողոցները, ճակատներն ու ցուցափեղկերը լցվեցին լույսերով և տոնական դեկորով: Կարևոր է ընդգծել. տեքստում խոսքը ոչ թե ամանորյա կամ թեմատիկ տոնական զարդարանքների մասին է, այլ քննարկման առարկան ճակատների ձևավորման ստացիոնար, մշտական տարրերն են, որոնք մնում են քաղաքային միջավայրում՝ անկախ սեզոնից, տոներից ու համատեքստից, և ժամանակի ընթացքում ձևավորում են քաղաքի տեսողական դիմագիծը: Անշուշտ, քաղաքն իրավունք ունի և պետք է փոխվի տոնին ընդառաջ՝ ստեղծելով ուրախության, սպասման և ջերմության մթնոլորտ:

Զառա Աճեմյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ալի Շամխանիի զոհվելուց հետո X-ի նրա էջում գրառում է արվել. «Ես դեռ ողջ եմ» Միկրոալիքային վառարանում պատրաստված կերակուրները կարող են լուրջ վնաս հասցնել առողջությանը«Արսենալն» ուժեղ էր «Չելսիից» ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարվածել են Թեհրանի «Գանդի» հիվանդանոցին ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերը հարված են հասցրել Թեհրանում IRIB հեռուստաալիքի կենտրոնակայանինԱՄՆ-ն հայտարարել է, որ իրանական ուժերին չի հաջողվել խոցել USS Abraham Lincoln ավիակիրըԻսրայելական բանակը հայտարարել է 100 000 պահեստազորայինների զորահավաքի մասին ՆԱՏՕ-ն վերադասավորում է ուժերը՝ Իրանին հասցված հարվածներից հետո «պոտենցիալ սպառնալիքներին» դիմակայելու համարԳարնան առաջին շաբաթը երջանկություն կբերի կենդանակերպի 4 նշանի Բրազիլիայում հեղեղումների պատճառով դագաղները «ազատ նավարկության» են դուրս եկել (տեսանյութ) ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետևանքով սպանվել է այաթոլլա Խամենեիի 14 ամսական թոռնուհին. ԶԼՄ«Սասուոլոն» սեփական հարկի տակ հաղթեց «Ատալանտային» Իրանը երկու հրթիռային հшրված է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան ռшզմաբազային, որի հետևանքով զnհվել և վիրшվորվել է մոտ 560 ամերիկացի զինվnր. ԻՀՊԿ«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ հաղթեց «Քրիսթալ Փելասին» ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հարցին պետք է պատասխանի Վաշինգտոնը․ համաձայնության հասնելը շատ մոտ էր, երբ Վաշինգտոնը սկսեց ռшզմական գործողությունը․ ԱրաղչիԻրանը ցանկանում է բանակցություններ վարել․ ես համաձայնել եմ դա անել․ Թրամփ Ֆուտբոլիստն իր պիտանելիությունն ու արժեքը պետք է ապացուցի անմիջապես խաղադաշտում․ Դմիտրի Ուլյանովը՝ Նաիր Թիկնիզյանի հայտարարության մասինՈչ ոք չի կարող հավատալ այն հաջողությանը, որը մենք ունեցել ենք․ 48 առաջնորդ մեկ հшրվածով nչնչացվել են․ ԹրամփԻրանի պատասխան հարվածներից տուժել է Մերձավոր Արևելքի 10 երկիր. ՏԱՍՍ Իրանում տարրական դպրոցին հասցված հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Մեր nւժերն ինտենսիվ հшրվածներ են հասցրել Թեհրանի սրտին, և դա միայն կուժեղանա առաջիկա օրերին․ Նեթանյահու«Միլանը» հյուրընկալվելիս հաղթանակ տարավ «Կրեմոնեզեի» նկատմամբ ԱՄԷ-ում զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 58–ը Իրանական անօդաչուները հարվածել են Աբու Դաբիի ռազմածովային բազային. հրդեհ է բռնկվելԻրանի դեմ գործողության ընթացքում զnհվել է երեք ամերիկացի զինվnր, հինգը վիրավnրվել է․ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունՉինաստանը քննադատել է Իրանի վրա հարձակումը Պակիստանը հայտնել է ավելի քան 400 աֆղանցի զինվորականի զոհվելու մասին Քաղաքացին վիճել է կնոջ հետ, այնուհետև վիճաբանություն է սկսվել նրա և կնոջ հարազատների միջև․ կան ձերբակալվածներՆիկոլ Փաշինյանը ներկա չի եղել Ալեն Սիմոնյանի և Անելյա Գուբրյանի նշանադրությանը. նոր մանրամասներ խնջույքիցՈ՞վ կգլխավորի Իրանը այաթոլլա Խամենեիի մահվանից հետո Իրանի զինվшծ nւժերը հզորությամբ գործում են և կգործեն՝ nչնչացնելու թշնամnւ բազաները և հիասթափեցնելու թշնամիներին․ ՓեզեշքիանԲահրեյնում իրանական հшրվածից վնաuվել է Crown Plaza հյուրանոցը ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումԹրամփի հարձակումը Իրանի վրա արագացնում է աշխարհի հեռացումը դոլարի գերիշխանությունից. GuardianՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըԱլիևը ցավակցություն է հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ, սակայն չի դատապարտել նրա սպանությունըՍարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էՀորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենքՀաղթանակ թաղամասից դшնակահարված քաղաքացի է տեղափոխվել հիվանդանոց Գյումրիում բшխվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բшխվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանԱռավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան 39-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ ՌԴ քաղաքացիները կարող են լքել Իրանը Հայաստանի տարածքով. դեսպանատուն Այս պահի դրությամբ զnհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան. ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքի երկրներում ստեղծված իրավիճակի մասին ԱՄՆ-իում անցկացված RAF 06 մրցաշարում Արման Ծառուկյանի և ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի գոտեմարտը վերածվել է ծեծկռտուքի