Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, բայց կա մի խնդիր․ Հետազոտություն

ՖՈՏՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոր լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել, որ վեգետարիանական կամ վեգանական սննդակարգը կարող է օգտակար լինել երեխաների համար, սակայն նրանք ստիպված կլինեն հարստացված մթերքներ կամ հավելումներ օգտագործել՝ բոլոր անհրաժեշտ սննդարար նյութերը ստանալու համար:

Համաձայն Critical Reviews in Food Science and Nutrition ամսագրում հրապարակված ակնարկի՝ բուսական սննդակարգը կարող է երեխաներին առողջական որոշակի առավելություններ տալ, այդ թվում՝ սիրտ-անոթային համակարգի աշխատանքի ավելի բարենպաստ ցուցանիշներ՝ համեմատած մսակեր երեխաների հետ:

«Ստացված տվյալները վկայում են այն մասին, որ «լավ պլանավորված և անհրաժեշտության դեպքում՝ հավելումներով լրացված վեգետարիանական ու վեգանական սննդակարգը կարող է բավարարել սննդարար նյութերի պահանջարկը և նպաստել երեխաների առողջ աճին»,— հայտարարության մեջ նշել է ակնարկի առաջատար հեղինակ, Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանի հետազոտող Մոնիկա Դինուն:

Հետազոտողները նշում են, որ սա մինչ օրս երեխաների բուսական սննդակարգի վերաբերյալ ամենահամապարփակ ակնարկն է, հայտնում է Euronews-ը:

Նրանք վերլուծել են 18 երկրներից մոտ 49,000 երեխաների և դեռահասների տվյալներ՝ հետևելով նրանց սննդային սովորություններին, առողջական ցուցանիշներին, աճին և սնուցման վիճակին: Ընտրանքում ներառվել են վեգետերիաններ (նրանք, ովքեր օգտագործում են կաթնամթերք և ձու, բայց չեն ուտում միս, ձուկ կամ թռչնամիս), ինչպես նաև վեգաններ և ամենակերներ:

Վեգետարիան երեխաները, որպես կանոն, ավելի շատ բջջանյութ, երկաթ, ֆոլաթթու, վիտամին C և մագնեզիում են ստացել, քան ամենակերները, սակայն ստացել են ավելի քիչ էներգիա, սպիտակուց, ճարպ, վիտամին B12, վիտամին D և ցինկ:

Վեգանական սննդակարգերի վերաբերյալ տվյալներն ավելի քիչ են եղել, սակայն միտումները նման են եղել: Ինչպես ցույց է տվել ակնարկը, վեգան երեխաների մոտ հատկապես ցածր է եղել կալցիումի սպառման մակարդակը:

Հետազոտողների խոսքով՝ բուսական սննդակարգով սնվող երեխաներին կարող են անհրաժեշտ լինել հավելումներ կամ հարստացված մթերքներ՝ մի շարք առանցքային սննդարար նյութերի դեֆիցիտից խուսափելու համար։

«Կարևոր է, որ առանց հավելումների կամ հարստացված մթերքների օգտագործման վիտամին B12-ի մակարդակը չի հասել բավարար արժեքների, իսկ կալցիումի, յոդի և ցինկի սպառումը հաճախ հավասարվել է առաջարկվող միջակայքերի ստորին սահմանին»,— ասել է ակնարկի հեղինակներից մեկը՝ Նյու Յորքի համալսարանի (ԱՄՆ) դոցենտ Ժանետ Բիսլին։

Թե՛ վեգան, թե՛ վեգետարիան երեխաների մոտ սիրտ-անոթային առողջության ցուցանիշներն ավելի լավ են եղել, քան միս ուտողների մոտ։ Վեգետարիանները, որպես կանոն, եղել են մի փոքր ավելի ցածրահասակ և նիհարակազմ. նրանց մոտ գրանցվել են մարմնի զանգվածի ինդեքսի (ՄԶԻ), ճարպային զանգվածի և ոսկրային հյուսվածքի հանքային պարունակության ավելի ցածր ցուցանիշներ։

Նրանց մոտ ցածր է եղել նաև խոլեստերինի մակարդակը, ներառյալ ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) խոլեստերինը՝ այսպես կոչված «վատ» կամ «ոչ առողջարար» խոլեստերինը, որը կարող է հանգեցնել զարկերակներում վահանիկների առաջացմանը:

Աշխատանքն ունի նաև սահմանափակումներ: Օրինակ՝ դժվար է ապացուցել, որ հենց երեխաների սննդակարգն է ուղղակիորեն առաջացրել նրանց առողջական ցուցանիշների տարբերությունները: Բուսական սննդակարգ ընտրող ընտանիքները կարող են տարբերվել միս ուտողներից իրենց սոցիալ-տնտեսական վիճակով կամ ապրելակերպով:

Հետազոտողները ծնողներին խորհուրդ են տալիս մանրակրկիտ պլանավորել երեխաների սնունդը, օրինակ՝ մանկաբույժների և դիետոլոգների աջակցությամբ:

Նրանք ասում են, որ ավելի շատ պաշտոնական ուղեցույցներ են անհրաժեշտ, որպեսզի բուսական սննդակարգին հետևող ընտանիքները կարողանան իրենց երեխաներին ապահովել աճի տարիներին անհրաժեշտ սննդանյութերով։

«Մենք հույս ունենք, որ այս արդյունքները ավելի հստակ ուղեցույցներ կտան ինչպես բուսական սննդակարգերի առավելությունների, այնպես էլ հնարավոր ռիսկերի վերաբերյալ՝ օգնելով ավելի մեծ թվով ծնողների, ովքեր նման սննդակարգ են ընտրում առողջական, էթիկական կամ բնապահպանական պատճառներով»,- ասել է Մոնիկա Դինուն:

Հետևեք մեզ՝ այստեղ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելուԱնթիլիասի Մայրավանքում Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված հանրապետական մաղթանք կկատարվիՆիդերլանդներում գնացքների երթևեկության խափանումներից հետո կասկածներ են առաջացել դիվերսիայի վերաբերյալՀայաստանի արժանապատվությունը նվաստացնող ադրբեջանական հայտարարություններին ՔՊ-ն վախենում է պատասխանել. Արամ Վարդևանյան«Renault»-ը Առատաշեն գյուղի «Առատաշեն վայների» գինու գործարանի մոտ գլխիվայր շրջվել էԱրժանապատվության մասին խոսելիս` նայեք ձեզ, նայեք ձեր ուժին, լսե՛ք ձեր ղեկավարի հայտարարությունները. Մարիաննա ՂահրամանյանԴեպի հայկական մեծ երազանք. արվել է Նոայի նոր մարզադաշտի կառուցման առաջին մեծածավալ քայլըՇրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերըՖիդանն ու Ալիևը քննարկել են էներգետիկ համագործակցությունըՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․ Սյուզաննա ԱվետիսյանՏիգրանաշենը և սահմանամերձ մյուս գյուղերը պետք է զարգանան․ պատերազմ բերողը դուք եք․ Շիրազ ՄանուկյանՏիգրանաշենում մեզ ասացին՝ առաջին անգամ են պաշտոնյա տեսնում իրենց գյուղում․ ինչու՞ մեկ անգամ չեք գնացել այդ գյուղ․ Անդրանիկ ԳևորգյանԺողովո'ւրդ, կարո՞ղ եք խոստանալ, որ դպրոցներ չեք փակելու․ Տիգան Աբրահամյանը՝ ՔՊ-ինՔՊ-ում Արարատ համայնքի խոշորացման հետ կապված մտահոգություններ կան․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն խոշորացված համայնքները կրկին խոշորացնում է․ Անդրանիկ ԳևորգյանԱրցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք ՉալաբյանՕրենքը բերել եք՝ ձեր հագով կարելու․ Մամիկոն ԱսլանյանՔՊ-ի բերած այս փոփոխության մեջ մի մարդու անուն ազգանուն է բացակայում, որը կարող եք ավելացնել. Տիգրան ԱբրահամյանՊատերազմի կոչ չէ Արցախի հայկական ժառանգությունը պաշտպանելը. Մարիաննա Ղահրամանյան20 տարի ապրած մարդիկ էլ կային, ուզում էին ապրել. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներինԴուք համազգային բառի հետ խնդիր ունեք, դուք «ժողովուրդ» բառի հետ խնդիր ունեք, որովհետև «ժողովրդից» կտրվել եք, բայց այդպես չի մնալու. Արամ ՎարդևանյանՀամայնքները խոշորացնելուց առաջ ո՞ր համայքների բնակիչների կարծիքն եք հաշվի առել․ Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ինԵրբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան Ուժեղ Հայաստանում լինելու է իրավունքի գերակայություն, լինելու է քաղաքացիական համերաշխության ամրապնդում, ոչ թե՝ միմյանց նկատմամբ ատելության տարածում. Արամ ՎարդևանյանՆույնիսկ Արցախի էթնիկ զտումը շատ հայերի համար դաս չի եղել. Արմեն ՄանվելյանՀայաստանի ինքնիշխանության մասին խոսում է մի իշխանություն, որն Ալիևի սեղանին է դրել Հայաստանի տարածքը՝ որպես սակարկության առարկա. Իրինա ՅոլյանՓաշինյանը Հայաստանի տնտեսական կայունությունը ռիսկի է ենթարկում. Արեգ ՍավգուլյանՍրբուհի Գալյան, Ձեր տոնը փոխե՛ք, Դուք հաշվետու եք Ազգային ժողովին․ Իրինա ՅոլյանԻշխանություններն ամեն գնով ճնշում են ազատամտության ցանկացած դրսևորում. Մենուա ՍողոմոնյանՊատգամավորներին դիտողություն անել չի՛ կարելի․ Էդգար Ղազարյանը՝ Սրբուհի Գալյանին«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումինԱյնպիսի տպավորություն է, որ այստեղ նստած է իշխանությունը, ոչ թե ընդդիմությունը, համբերե՛ք, այսպես էլ լինելու, շատ չի մնացել. Դավիթ ՂազինյանԽտրական մոտեցում կա այն համայնքների նկատմամբ, որտեղ ընդդիմադիր համայնքապետեր կան. Լենա ՄաթևոսյանՀանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»