Երևան, 01.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ տղան գիտեր, որ ուժեղ եմ, համոզված եմ՝ նա չէր ցանկանա, որ կոտրվեի». Սարգիս Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում, տուն «վերադարձել»՝ մոտ չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սարգիսս ընկերասեր էր, ներողամիտ, անկեղծ, յուրաքանչյուրին նվիրվում էր անշահախնդրորեն, իր վերջին հագուստը և գումարը կտար դրա կարիքն ունեցող մարդուն, յուրահատուկ հումոր ուներ։ Տղաս միշտ տարբերվել է իր հասակակիցներից, փոքր տարիքից աշխատել է, ինձ օգնել։ Տաքարյուն էր, շուտ բռնկվող, բայց երբեք երկար ժամանակով որևէ մեկից խռով չէր մնա։ Ընկերները նրան «Չոռնի» մականունով էին դիմում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Սարգիսի մայրիկը։

Սարգիսը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում։ Մինչև 4 տարեկանը ընտանիքն ապրել է Ռուսաստանում, այնուհետև կայացվել է որոշում՝ վերադառնալ Հայաստան, որպեսզի Սարգիսը հայրենիքում կրթություն ստանա։ Սարգիսը մինչև 7-րդ դասարանը հաճախել է Վանաձորի Գևորգ Չաուշի անվան թիվ 24 դպրոցը, այնուհետև տեղափոխվել է թիվ 9-րդ դպրոց, որտեղ սովորել է մինչև 9-րդ դասարանը: Մայրիկն ասում է՝ որդին դպրոցում այնքան էլ լավ չէր սովորում, չնայած ընդունակ էր և խելացի։ «Յուրահատուկ վերաբերմունք ուներ «Հայոց պատմություն» և «Աշխարհագրություն» առարկաների հանդեպ»։

Դպրոցին զուգահեռ հաճախում էր ֆուտբոլի, նաև՝ ձյուդոյի, սակայն թևը վնասելուց հետո Սարգիսին արգելեցին այդ սպորտաձևով զբաղվել։ Դպրոցն ավարտելուց հետո Սարգիսն ընդունվել է Վանաձորի Կ. Ղարաքեշիշյանի անվան թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ավտոփականագործական բաժին: Ուսումնարանն ավարտելուց հետո 2020 թվականի օգոստոսի 9-ին զորակոչվել է ժամկետային ծառայության՝ Արցախ։ Ծառայել է «Մարտունի-3» զորամասում։ «Շատ էր ուրախացել, որ Արցախում է ծառայելու, դա իր երազանքն էր։ Իմ եղբայրն էլ է ծառայել «Մարտունի-3»-ում։ Ծառայության մեկնելուց առաջ տղաս կատակով քեռուն ասել էր. «Կտեսնես՝ վիճակահանությամբ «Մարտունի 3»-ում եմ գնալու ծառայելու։ Քեզանից լավ եմ ծառայելու, իմ մասին դեռ շատ կլսեք»։

Սարգիսի ծառայության առաջին ամիսն անցել է Ասկերան քաղաքի ՊԲ զորամասի գնդում, այնուհետև տեղափոխվել է «Մարտունի-3»։ «Սեպտեմբերին մոտ մեկ շաբաթ Մարտունու հոսպիտալում բուժում ստացավ, հայմորիտ ուներ։ Գիտակցությունը կորցրել էր, և տեղափոխել էին հոսպիտալ: Սեպտեմբերի 26-ին ես իրեն առաջին ու վերջին՝ անհրաժեշտ իրերով արկղն ուղարկեցի։ Նույն օրը երեկոյան ժամը 10-ին իր հետ զրուցել եմ, իսկ հաջորդ առավոտյան սկսվեց պատերազմը»։

Իսկ պատերազմը 44 օր տևեց։ «Տղայիցս օրեր շարունակ զանգ չկար, իրենից որևէ տեղեկություն չունեի։ Պատերազմի օրերին առաջին անգամ զանգեց հոկտեմբերի 1-ին: Շատ կարճ խոսեցինք։ Տխուր էր։ Ասացի՝ Սա՛ք, գալիս եմ մոտդ, արձագանքեց. «Մա՛մ ջան, այստեղ չես կարող գալ»: Հաջորդ զանգը հոկտեմբերի 6-ին էր: Հուզված էր։ Այդ օրն ինձ ոչինչ չասաց, հետո իմացանք, որ իրենց վաշտով շատ կարևոր դիրքեր էին գրավել ու թշնամուն մարդկային մեծ կորուստներ պատճառել։ Այդ օրը Սարգիսս հարցրեց. «Մա՛մ, պատերազմը ե՞րբ պիտի ավարտվի»։ Ասացի՝ չգիտեմ, բալես, դու ուժեղ ես, դիմացի: «Է՜, մամ, երանի՜ քեզ, որ չգիտես, թե ինչ է կատարվում»»։

Վերջին զանգը հոկտեմբերի 10-ին էր՝ ժամը 16:50-ին: «Քիչ էի խոսում իր հետ։ Վախենում էի, որ երկար խոսելու դեպքում հանկարծ թշնամին կվնասի նրանց: Մեր վերջին զրույցի ժամանակ ինձ հարցրեց. «Մա՛մ, ճի՞շտ է, որ 5000 զոհ ունենք»։ Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե ինչու իմ տղան ինձ նման հարց տվեց, որտեղից էին մեր տղաները նման թիվ լսել։ Նույն զրույցի ժամանակ ասաց, որ իմ՝ իրեն ուղարկված ժամացույցի սլաքները կանգնել են։ Չգիտեմ, թե ինչու, բայց միանգամից ասացի՝ ձեռքիցդ չհանես, Սա՛ք»։

Սարգիսը վերջին խոսակցության ժամանակ ասել էր, որ մի քանի օր չի զանգելու, և որ տան անդամներն էլ իրեն չզանգեն։ Տղաներին պետք է դիրքերից իջեցնեին զորամաս: Սակայն հոկտեմբերի 11-ի առավոտյան 7-րդ վաշտին իջեցնում են դիրքերից և մեքենաներով ուղարկում են Հադրութ այն դեպքում, երբ Հադրութն արդեն թշնամու տիրապետության տակ էր։

Սարգիսի մարտական ուղին փաստում է. «ՊԲ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ հրաձգային վաշտի ժամկետային զինծառայող, ավագ հրաձիգ, շարքային Սարգիս Վլադիմիրի Խաչատրյանը ծառայության ընթացքում մշտապես աչքի է ընկել իր ջանասիրությամբ, օրինակելի զինվորական կարգապահությամբ և լավ վարքով։ Մասնակցել է 2020 թվականի Ադրբեջանի կողմից սանձազերծված Արցախյան 44-օրյա պատերազմին։ 44-օրյա մարտական գործողությունների ժամանակ աչքի է ընկել խիզախությամբ և քաջությամբ։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ստորաբաժանման կազմով պաշտպանության են անցել զորամասի պաշտպանության հատվածում, կատարել իրենց առաջադրված խնդիրները։ Հոկտեմբերի 11-ին 73 հոգանոց վաշտով մեկնել են և մասնակցել Հադրութի ուղղությամբ ծավալված մարտական գործողություններին։ Հանդիպելով հակառակորդի դիվերսիոն հետախուզական (հատուկ ջոկատային) գերազանցող ուժերին՝ ստորաբաժանման կազմով մարտ են մղել, անգամ հայտնվելով թշնամու շրջափակման մեջ, գերի չի ընկել, չի նահանջել և չի լքել մարտի դաշտը՝ մարտնչելով մինչև վերջին շունչը, վերջին ճիգերով հակառակորդին պատճառել է մարդկային զգալի կորուստներ»։

Տիկին Նելլին պատմում է. «73 հոգի իրենց հրամանատարի հետ քարտեզով հասնում են «Խոչբեկ» կոչվող հատվածը՝ Այգեստան գյուղի տարածքը։ Այնտեղ ընկնում են 450-500 հոգանոց թուրքական «յաշմա» ջոկատի շրջափակման մեջ։ Անօդաչուն հարվածում է առաջին «Ուրալ» մակնիշի մեքենային։ Մեքենայի մեջ գտնվող 24 հոգին այրվում են, մյուս երկու մեքենաների մեջ գտնվող տղաները իջնում են մեքենաներից և 40-50 րոպե կռիվ են տալիս «յաշմա» ջոկատի դեմ։ Հրամանատարը, տեսնելով, որ մնացել են 5 հոգի, ու ինքն էլ ոտքից վիրավոր է, կապ է տալիս Մարտունու հրետանուն, կոորդինատներ տալիս, որ հարվածեն իրենց։ Ասում է՝ հարվածե՛ք մեզ, չեմ թողնի, որ իմ տղերքը գերի ընկնեն։ 500 արկ գցում են նշված հատվածը»:

Երկար ժամանակ անհայտ էր տղաների ճակատագիրը։ Դեկտեմբերի 4-ին ծնողները Արցախի փրկարարների հետ մտնում են նշված տարածք ու դուրս բերում տղաների մարմինները: Հարազատները Սարգիսի մարմինը ճանաչել են նրա ժամացույցով։ Այնուհետև ԴՆԹ հետազոտությունն է հաստատում տիկին Նելլիի որդու ինքնությունը։ 2021 թվականի հունվարի 26-ին Սարգիսի հուղարկավորությունն էր:

Ապրելու ուժի մասին։ «Ինձ ապրելու ուժ է տալիս Սարգիսի քույրիկը, քանի որ վստահ եմ՝ տղաս ամեն ինչ կաներ, որ քույրիկը երջանիկ լինի։ Փորձում եմ իր փոխարեն ես լրացնել այդ բացը։ Ուժ է տալիս նաև ինքը՝ Սարգիսը, «պարտադրելով» ապրել հանուն իր վառ հիշատակի։ Ապրում եմ, որ ապրեցնեմ իմ հերոս տղային։ Համոզված եմ՝ նա չէր ցանկանա, որ ես կոտրվեի։ Իմ տղան գիտեր, որ ես ուժեղ եմ»։

Հ. Գ. - Սարգիս Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով, «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» և «Մարտունու արծիվներ» մեդալներով։ Հուղարկավորված է Վանաձորի զինվորական պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,900-ը Պատմական հիշողությունն ընդդեմ քաղաքական հայտարարություններ. Հրայր Կամենդատյան Անահիտ Ավանեսյանը 2 օրով Ստամբուլ կգործուղվի Կատարի վարչապետը ԱՄՆ բանագնացների հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի բանակցությունները Եվրոպական ինդեքսներ«ՀայաՔվեի» մեծ թիմն աննկուն շարունակելու է իր պայքարը` հանուն հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության ձևավորման25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ Աբրահամյան Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքըՀնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին ԱԱ․2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային, Մեքսիկան՝ Էկվադորին Հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա․ Վենս Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա Աճառյան փողոցում 24-ամյա տղան բարձրությունից վայր է ընկել ու մահացել Սևանում բախվել են «BMW X6»-ը և «ԶԻԼ» բեռնատարը Սպասվում է շոգի նոր ալիք․ վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Եվրոպայի 22 քաղաքում Մեսսին և Սփայդերմենը. Լիոնելը նկարահանվել է MARVEL-ի հոլովակում (տեսանյութ) Թենիսիստ Խաչանովը Ուիմբլդոնում հաղթանակով է մեկնարկել «Զվարթնոցը» հայտնում է Մոսկվայից ուշացող երկու չվերթի մասին «Մենք երբեք չենք բաժանվել». Հայկ Հովհաննիսյան Հուլիսի 2-ին, 7-ին, 8-ին գազ չի լինելու Պատերազմը երբեք չի ավարտվում․ ցանկանո՞ւմ եք ապրել, պետք է շատ ուժեղ լինեք․ Նեթանյահու Թեհրանի և Նյու Դելիի միջև համագործակցության մեծ ներուժ կա․ Փեզեշքիանը՝ Մոդիին Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ ԶաքարյանԼանջազատ գյուղում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են Մոսկվան՝ թիրախում․ քաղաքի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Հայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերը Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Սյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ է Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Տիկի՛ն Գալյան, ինչքան էլ փորձեք ճշմարտությունը իրականության մեջ խեղդեք, միևնույն է ժողովուրդը լավ է հիշում ով, երբ և որտեղ է իրականացրել այս ամենը. Անդրանիկ ԳևորգյանԳիտնականը զգուշացրել է ջրիմուռների ծաղկման ժամանակ ջրում լողալու մահացու վտանգների մասին Սևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշին Թումանյան փողոցի շենքերից մեկից հոսանքահшրված 3 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին Ծննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համար․ Գերագույն դատարանն արգելափակել է Թրամփի հրամանագիրը ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորել է Ա. Դյումայի «Երեք հրացանակիրները» հանրահայտ վեպի հայերեն հրատարակությունըԶգուշացրել են սառույցով ըմպելիքների վտանգի մասին Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Ազիզյան Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի տներից մեկին հարակից ավտոտնակում․ այրվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ Ադրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք. Ազիզյան Հակոբ Արշակյանի անունով WhatsApp-ում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ․ զգուշացում ՊՍԺ-ի հարձակվող Գոնսալու Ռամուշը կտեղափոխվի «Միլան»․ սա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է Ռուսաստանում հուլիսի 1-ից սկսած օտարերկրացիների համար մուտքի նոր պահանջներ են ներդրվում Թրամփը ցանկանում է միասնական հետախուզական տվյալների բազայի ստեղծել․ NYT