Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ կեղծ ու տապալված շրջիկ «պատարագներից» հետո Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն փորձելու է ուղիղ հարձակում գործել Մայր Աթոռի, Վեհարանի ու Մայր Տաճարի վրա, կասկածից վեր էր շատ-շատերի համար: Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նախաձեռնած այս պատերազմը Փաշինյանը ակտիվորեն շարունակում է արդեն ավելի քան կես տարի: Շարունակում է ագրեսիվ դրսևորումներով, հայ հոգևորականների դեմ զանգվածային ռեպրեսիաներով (Արագածոտնի թեմի քահանաների համատարած հետապնդումը՝ որպես օրինակ), բարձրաստիճան հայ հոգևորականների հանիրավի կալանավորումներով (Մայր Աթոռի դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդ ու ևս մեկ արքեպիսկոպոս): Շարունակելը շարունակում է, բայց հետևողականորեն պարտվում է: Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է իր չարությունը տարածել:

Դեկտեմբերի 18-ը Փաշինյանը ընտրել էր որպես Մայր Աթոռի վրա ուղիղ հարձակման օր, իսկ որպես հարձակման «լեգիտիմացում» հիմնական գործիքի դերը վերապահել էր կանոնական դաշտից դուրս ելած 10 եպիսկոպոսի: Այդ օրը նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և հնարավոր է՝ փաշինյանական հաշվարկներից մեկն էլ այն էր, որ տիրադավ եպիսկոպոսները փորձելու էին նաև այդ նիստի լեգիտիմությունը վիճարկել:

Միաժամանակ, արժե ընդգծել, որ Փաշինյանն այս անգամ ցուցադրաբար փորձեց մի կողմ կանգնել՝ իբր ինքը ոչ մի կապ չունի, անձամբ ֆիզիկապես չի մասնակցում, իբր սոսկ կողքից աջակցում է տիրադավ եպիսկոպոսներին: Անգամ նույն օրը ունեցած ասուլիսում հատուկ նման բան ասաց: Բայց դա հայտարարություն էր, թերևս, միայն տիեզերական դյուրահավատության աստիճան ունեցողների համար: Բոլորին է ակնհայտ, որ առանց Փաշինյանի կարգադրության, հենց այնպես, ինքնաբերաբար ոստիկանական մի քանի գումարտակ չէր լցվի Վաղարշապատ, չէր պաշարի Մայր Աթոռի տարածքը, ԱԱԾ-ականներն ու սովորական հագնված կարմիրբերետավորները չէին ուղեկցի տիրադավ եպիսկոպոսներին ու վարչական ռեսուրսի կիրառմամբ չէին «մարդ բերի»:

Հատկանշական է նաև Փաշինյանի՝ ցուցադրաբար կողք կանգնելու փորձը: Փաշինյանը, հնարավոր է, շատ կուզենար անձամբ ներկա լինել, բայց իր արտաքին շահառուներից, ամենայն հավանականությամբ, հստակ ցուցում է ստացել՝ անմիջականորեն չխառնվել, քանի որ նույնիսկ դրսի հովանավորների շրջանում աճում է դժգոհությունն այն առնչությամբ, որ այդ կերպ կառավարությունը, աշխարհիկ իշխանությունը ուղղակիորեն միջամտում է ազգային Եկեղեցու գործերին, ինչը օրինականության և սահմանադրականության, ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն և աղաղակող ոտնահարում է:

Այդ իսկ պատճառով, որպես մեծ սադրանքի գլխավոր «խմորիչ» հանդես եկան տիրադավ եպիսկոպոսները: Ըստ հակաեկեղեցական սցենարի՝ նրանք դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին (այսինքն՝ ժամերգության պահին) Մայր Աթոռի տարածքում հավաք էին հրավիրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով քաղաքական ցույց անելու և համապատասխան բովանդակությամբ պահանջագիր ներկայացնելու համար:

Հատկանշական է, որ չնայած նրանք 10-ն են, բայց նախօրեի խայտառակությանը ներկայացել էին միայն 6-ը: Բացի այդ, չնայած իրենք էին հավաք հրավիրել, բայց այդպես էլ իրենց հրավիրած հավաքին ու տարբեր մեխանիզմներով «բերման ենթարկված» փաշինյանական կողմնակիցների փոքրիկ խմբակի կուտակմանը այդպես էլ տիրություն չարեցին: Նրանք Սուրբ Գայանե վանքից դեպի Մայր Տաճարի մերձակայք եկան քաղաքացիական հագնված ուժայինների հսկողությամբ: Փորձեցին կարդալ իրենց հակաեկեղեցական «պահանջագիրը», բայց, չնայած ուժայինների տրամադրած երկու բարձրախոսներին, տիրադավների ձայնը խլացավ Հայ առաքելական եկեղեցու աջակիցների բազմահազարանոց բազմության «Հու-դա՛, հուդա՛» վանկարկումների փոթորկուն ալիքների մեջ: Մի խոսքով, նախ՝ չլսվեց, թե ինչ են նրանք այնտեղ պահանջում, երկրորդ՝ աշխարհով մեկ լսելի եղավ, թե ներկաների բազմությունն ինչ է համարում, ինչպես է ընկալում փաշինյանական եպիսկոպոսներին:

Բնութագրական է, որ դրանից գրեթե անմիջապես հետո, երբ Վեհարան մտնելու անհաջող փորձից հետո իրենց «թուղթը» թողեցին պահակակետում, տիրադավ եպիսկոպոսները, նույն վերահանդերձավորված ուժայիններով, ըստ երևույթին՝ ԱԱԾ-ականներով շրջապատված, արագորեն հեռացան, եթե ոչ՝ ճողոպրեցին՝ հավատացյալ մարդկանց նախատինքների ներքո: Փաշինյանի հակաեկեղեցական «հարվածային» ռեսուրսը տեղավորվեց 1 միկրոավտոբուսի մեջ:

Նշեցինք, որ վերահանդերձավորված ոստիկաններից, օպերներից զատ, Մայր Տաճարի մոտ բերվել էին Փաշինյանի մի քանի հարյուր (տարբեր հաշվարկներով՝ 200-300) կողմնակից: Հատկանշական է, որ Հայ առաքելական եկեղեցին իր աջակիցներին, հայ քրիստոնյաներին ոչ մի կոչ չէր ուղղել, երբ հայտնի դարձավ գործադիր իշխանության կազմակերպած հարձակման մասին: Բայց հազարավոր ու հազարավոր մարդիկ հոժարակամ, սեփական միջոցներով եկել էին Մայր Աթոռ:

Առանցքային կարևորություն ունի այն, որ նախատեսված հարձակմանը դիմագրավելու համար Մայր Տաճարի մոտ համախմբվել էին գրեթե բոլոր իրական հակաիշխանական ուժերն ու գործիչները՝ ՀՅԴ-ն, «Հայաստան» դաշինքը, «Մեր ձևով» շարժումը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և այդպես շարունակ: Այսինքն, ազգային Եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը նույն վայրում միավորել էր մարդկանց, որ այլ հանգամանքներում մի փոքր դժվար է պատկերացնել կողք կողքի կանգնած: Սա էական պահ է, որը անպայման պետք է ուժեղացնել և կապիտալիզացնել:

Այո, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ուժ ցուցադրել: Ու սա ձևական կամ հետախուզական հարձակում չէր: Բայց Փաշինյանի այս արկածախնդիր ձեռնարկումը լիովին ձախողվեց: Եվ նրա «ուժի ցուցադրման» փորձ-շոուն ակնհայտ դարձրեց, որ ուժ չկա: Հատուկ ենք ընդգծում Նիկոլ Փաշինյանի պահը, քանզի ակնհայտ է, որ նույնիսկ նրա սեփական ՔՊ-ում, մի քանի աղմկիչներից բացի, ոչ բոլորն են հիացած ՀԱԵ դեմ այս պատերազմով:

Արժե նաև նկատել բուն դեպքերի հետ կապված, որ Մայր Աթոռի տարածքը հեղեղած ոստիկանական ուժերը ձևական առումով «պատ» էին կազմել և հակաեկեղեցականներին ու Եկեղեցու աջակիցներին բաժանում էին միմյանցից: Սակայն որոշակի պահի, երբ Կաթողիկոսը Մայր Տաճարում քարոզ էր կարդում, ոստիկանները թույլ տվեցին, որ հակաեկեղեցականները Մայր Տաճար ներխուժելու փորձ կատարեն: Բայց այդ փորձը, մեծ հաշվով, կանխվեց մի քանի հանգամանքների բերումով. նախ՝ տաճարի ներսում գտնվող հավատացյալները և հոգևորականները ներսից պահեցին դուռը, մինչև դրսում գտնվող մարդիկ ու հոգևորականները, շղթա կազմելով, հետ մղեցին ներխուժողներին: Դրանից հետո միայն ոստիկանները վերհիշեցին «պատի» ֆունկցիայի մասին: Ի դեպ, այդ ընթացքում էր, որ սիրված քահանա տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացավ և, ինչպես հետո պարզվեց, նա ինֆարկտ էր ստացել և վիրահատվեց:

Պետք է հատուկ ընդգծել Մայր Աթոռի միաբանների, արժանավոր եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների օրինակելի պահվածքը՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ ու առաջնորդությամբ: Նույնիսկ ամենից լարված պահին Կաթողիկոսը չընդհատեց իր քարոզը, շարունակեց շեղված եպիսկոպոսներին կոչ անել՝ վերադառնալ կանոնական դաշտ, շարունակեց Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ համախմբվելու հորդորները:

Կարելի է ասել, որ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված թերևս ամենից խելահեղ արկածախնդրությունն էր: Բայց այդ արկածախնդրությունը ձախողվեց ժողովրդի, քաղաքական և հանրային ուժերի միասնական և ակտիվ դիրքորոշման, հնարավորինս զուսպ, բռնության սադրանքներին չտրվելու տոկունությամբ՝ մեր Եկեղեցու Հովվապետի ու հոգևորականների գլխավորությամբ, իհարկե:

Հարկավ, Փաշինյանը չի հանդարտվելու, շարունակելու է իր եկեղեցաքանդ գործունեությունը: Մանավանդ՝ նման տապալումից հետո: Ուստի պետք է պատրաստ լինել նախօրեի նման և էլ ավելի մեծ համառությամբ ու վճռականությամբ պաշտպանել սեփական Եկեղեցին, Պետությունը, սեփական ինքնությունը:

Կարծում ենք՝ նաև նախօրեի միասնականությունը պետք է օրինակ լինի առաջիկա ընտրությունների համար՝ առնվազն մի քանի գերակա հարցերում այդպես միասնական լինելու առումով՝ այս իշխանությունների «տուն ուղարկում», ազգային հարցերում անվերապահություն, միմյանց դեմ չպայքարելու հանձնառություն և այլն...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան