Շիկահեր Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի հավաքածուի ցուցադրությանը. գնահատում ենք կերպարը
ԼԱՅՖՓետրվարի 12-ը կարելի է վստահաբար անվանել Քանյե Ուեսթի օրը: Կարելի է ամբողջ օրը խոսել այն բոլոր խենթությունների մասին, որոնք կատարվել են Yeezy-3 հավաքածուի ցուցադրության ժամանակ:

Գրողը տանի, ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր երեւանյան «Կարապի լիճ» ցատկելուց հետո Քիմի ամուսնու մոտ երրորդ ստեղծագործական շնչառությունն է բացվել. ահա թե ինչ է նշանակում հայկական օդն ու ջուրը...

Դե, մինչ Քանյեն ներկայացնում էր իր հավաքածուն ու միաժամանակ նաեւ իր նոր ալբոմը, Մեդիսոն սքուեր Գարդենի տրիբունայից նրան աջակցում էին Քիմն ու դուստր Նորթը, ինչպես նաեւ Քարդաշյան- Ջեներ ամբողջ գերդաստանը:

Քիմը հատուկ այս առիթով շեկ էր ներկել մազերը ու շոուին ներկայացել սպիտակ մուշտակով:

Գնահատում ենք հայուհու կերպարը:











Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ REX, Shutterstock, WWD, Getty, Splash, WireImage, Invision, AP



