ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնության հավակնորդների մրցաշարի առաջին տուրում Արոնյանը կմրցի Գիրիի հետ
ՍՊՈՐՏՖԻԴԵ-ի կենտրոնական գրասենյակում կայացել է աշխարհի չեմպիոնության շրջանի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի հոլանդացի գրոսմայստեր Անիշ Գիրիի դեմ:
Հիշեցնենք, մրցաշարը կայանալու է մարտի 10-30-ը Մոսկվայում: Հաղթողն իրավունք է ստանալու պայքարելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ: Մրցաշարին մասնակցում են 8 շախմատիստ ` Լևոն Արոնյանը, Վիշվանաթան Անանդը, Վեսելին Տոպալովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Անիշ Գիրին, Սերգեյ Կարյակինը և Պյոտր Սվիդլերը: Առաջին տուրի մյուս պարտիաներում Սերգեյ Կարյակինը կմրցի Պյոտր Սվիդլերի հետ, Հիկարու Նակամուրան՝ Ֆաբիանո Կարուանայի հետ, Վիշվանաթան Անանդը՝Վեսելին Տոփալովի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



