Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը ԵՄ դեսպանին դժգոհություն է հայտնել Հայաստանի հետ ստորագրված փաստաթղթի վերաբերյալ
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան ԵՄ պատվիրակության ղեկավար Մարիանա Կույունջիչին ներկայացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, մասնավորապես՝ խորհրդարանների միջև վստահության ամրապնդման միջոցառումների մասին, հայտնում է Trend-ը:
Նշվում է, որ Գաֆարովան անդրադարձել է «ԵՄ-ՀՀ ռազմավարական գործընկերության օրակարգի» «խնդրահարույց կողմերին»՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։
Անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևերին՝ Գաֆարովան նշել է, որ «տարածաշրջանում այսօր գոյություն ունեցող իրողությունները և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված հաջողությունները կրկին ցույց են տալիս այդ բանաձևերի կողմնակալությունը»։
Հետևեք մեզ՝ այստեղ



