Երևան, 13.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խմիչք, որի բաղադրատոմսն աշխարհում գիտի միայն 6 մարդ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չնայած հոլանդացիներն են համարվում ջինի ստեղծողները, բայց այդ ըմպելիքը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել անգլիացիների շնորհիվ, ովքեր արագ դարձել են այդ թունդ ըմպելիքի երկրպագուներ և տարածել դրա պատրաստման բաղադրատոմսը ամբողջ աշխարհում։

Դասական ջինը հացահատիկային սպիրտից պատրաստված թունդ խմիչք է, որը թրմվել է գիհիով։ Սակայն Բիֆիտեր (Beefeater) ջինն ունի իր առանձնահատկությունները, որոնք օգնում են նրան առանձնանալ նմանատիպ ըմպելիքներից։ Չնայած աշխարհում միայն 6 մարդ գիտի այդ խմիչքի ճշգրիտ բաղադրատոմսը, բայց հայտնի է, որ գիհիից բացի, այն թրմվում է ցիտրուսային կեղևով, անգելիկայով, համեմի սերմով, նուշով և, հնարավոր է, որոշ այլ բաղադրիչներով։ Բոլոր խոտաբույսերը թրմվում են սպիրտով, որպեսզի դրանց համն ու բույրը հնարավորինս շատ փոխանցվեն դրան։ Թրմելուց հետո սպիրտը գոլորշիացվում է թույլ կրակի վրա 7-8 ժամ՝ ցանկալի թնդությունը ստանալու համար։ Ի դեպ, պատրաստի ըմպելիքի թնդությունը պետք է լինի առնվազն 47 աստիճան։ Դրա շնորհիվ այն լավ պահպանում է բոլոր այն նյութերը, որոնք թրմման ընթացքում անցել են սպիրտի մեջ։

Այս բաղադրատոմսը հորինել է երիտասարդ լոնդոնցի դեղագործ Ջեյմս Բարոուն։ Եվ ոչ միայն հորինել է, այլ նաև սկսել է արտադրությունը՝ 1863 թվականին Թեմզա գետի ափին փոքրիկ գործարան կառուցելով։ Ջինն արդեն ստեղծված էր, բայց չէին կարողանում դրա համար հնչեղ անուն մտածել, մինչև Ջեյմսի ընկերներից մեկը չսկսեց պատմել բրիտանական պատմության լեգենդար դեմք՝ Վիլհելմ Նվաճողին պահպանող զինվորների մասին։ Կարծիք կա, որ նրանք մեծ ուժ ունեին, քանի որ շատ տավարի միս էին ուտում։ Ջեյմս Բարոուն որոշեց, որ տղամարդկանց համար ուժեղ խմիչքը կարող է անուն ունենալ այդ լեգենդի հիման վրա, և նրա ջինը կոչվեց Beef-eater, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «տավարի միս ուտողներ»։ Ներկայում Բիֆիտեր ջինը դեռևս արտադրվում է Լոնդոնում, չնայած 20-րդ դարում գործարանը տեղափոխվեց Վոքսհոլի տարածք։ Բիֆիտերը սովորաբար խմում են սառեցված՝ առանց նոսրացման։ Այս դեպքում այն մատուցվում է թափանցիկ, հաստ հատակով բաժակներով։ Բացի այդ, որոշ դեպքերում այդ ջինը նոսրացվում է հյութով, տոնիկներով, կոլայով կամ հանքային ջրով։ Ավանդաբար, Բիֆիտերը բազմաթիվ կոկտեյլների մաս է կազմում, այդ թվում՝ այնպիսի հայտնի կոկտեյլների, ինչպիսիք են «Պտուտակահանը» և «Հյուսիսային լույսերը»: «Ադամն ու Եվան» կոկտեյլի բնօրինակ բաղադրատոմսը, բացի Բիֆիտեր ջինից, ներառում է մեղրի լիկյոր, կիտրոնի հյութ, նռան օշարակ, բալի և կիտրոնի կտորներ: Նաև հարկ է նշել «Սատանայի բեղեր» կոկտեյլը, որը, բացի Բիֆիտերից, ներառում է չոր և քաղցր վերմուտ, ինչպես նաև նարնջի հյութ և նարնջի լիկյոր:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

COP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTԱդրբեջանից մտահոգություն են հայտնել է Թուրքիայի ԱԶԿ-ի պատգամավորների և նախագահի խորհրդականի մասին Երբ է նախատեսված 2027 թվականի ձմեռային զորակոչը Ֆրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառով Պետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանԿաշառք տալու և ստանալու դեպքերով Գյումրիում ձերբակալվել է 8 անձ Ռուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանԱրարատի մարզում բախվել են ՀՀ ՊՆ-ում հաշվառված «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն. կան վիրավորներ Նոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԵրկու տարեկան տղան ընկել է եռացող ջրով լի կաթսայի մեջՍիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակшծ կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, նրա պաշտոնավարումը կասեցվել է Բրազիլական ֆուտբոլի լեգենդը՝ հայ լեգենդի մասին. Ռիվալդոն հարգանքի տուրք է մատուցել Սիմոնյանին Ինչպես է ԱԲ-ն փոխում ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցության աշխարհագրությունը Մադրիդում բախումներ են եղել Ինչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել Իմ երեխեքին էդ գազшնի ճիրաններից եմ հանել. Անի Ավետիսյանը խոսել է ադրբեջանցի զինվորի հարձակմшն մասին Հութիները սպառնում են ԱՄՆ-ին կոշտ պատասխանով Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվելՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Բելառուսը պատրաստվում է պшտերազմի, որպեսզի խուսափի դրանից. ԼուկաշենկոՊայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Խոշոր հրդեհ՝ Արմավիրի «Լեվազ» շինանյութի խանութի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԵրևանում փողոցներ են անվանափոխվում Աթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Տղամարդը սպանել է նախկին ընկերուհուն և նրա կտրված գլուխը պահել ճամպրուկի մեջԼուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Եվրամիությունը ռուսական նավթի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Սպանդարյան ջրամբարի տարածքում էկոպարեկները ապօրինի ձկնորսության դեպք են արձանագրել Ինչո՞ւ է ամենահայտնի գայլիկոններից մեկը հենց պարույրաձև. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Անցում հին տոմարից նորի. «Փաստ»Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա ԿոստանյանՎարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց