Երևան, 07.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բաքուն և Անկարան Փաշինյանին երաշխիքներ են խոստացել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման դիմաց. «Փաստ»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

eadaily.com–ը գրում է, որ Բաքուն և Անկարան Փաշինյանին երաշխիքներ են խոստացել Ռուսաստանի հետ հարաբերությունների համակարգի ապամոնտաժման արագացման դիմաց։ Միևնույն ժամանակ, երկրի ներսում բռնաճնշումներ են իրականացվում այդ ուղղությանը դեմ դուրս եկող յուրաքանչյուրի նկատմամբ։ Այդ մասին գրել է Ղազախստանի Սոցիալիստական շարժման համանախագահ Այնուր Կուրմանովը։ «Նիկոլ Փաշինյանի պատերազմի գագաթնակետը Հայ եկեղեցու դեմ համընկավ Թուրքիայի կողմից 1993 թվականից ի վեր առաջին անգամ այդ նախկին խորհրդային հանրապետության հետ սահմանը բացելու ծրագրերի հետ։ Նպատակները երկակի են: Առաջինը՝ օգնել ներկայիս ռեժիմին՝ ցուցադրելով «Երևանի քաղաքականության հաջողությունը»։ Երկրորդը և իրականը՝ ինտեգրել Հայաստանն իրենց ուղեծրին», - գրել է քաղաքական գործիչը։

Նրա կարծիքով, գործընթացն սկսվել է Հարավային Կովկասում պետությունների կայուն շղթա ստեղծելու համար, որը պետք է նպաստի Արևմտյան քաղաքականության հաջողությանը։ Հայաստանում, ազգային խորհրդանիշների մերժման դեմ արշավի հետ մեկտեղ, նկատվում է նաև Եկեղեցու և արցախցիների նկատմամբ բռնաճնշողական քաղաքականություն։ Սա Հայաստանը «թյուրքական աշխարհին» ինտեգրելու ծրագրի մի մասն է։ «Ըստ սցենարի, հաջող ընտրություններից և Բաքվի հետ համաձայնագրի ստորագրումից հետո, Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շրջանակներում կնշանակի իր դեսպանին Հայաստանում և կստեղծի արտաքին կառավարման համակարգ՝ Մոսկվայի դեմ «հարավային ճակատ» պատրաստելու համար», - շարունակել է Կուրմանովը՝ հավելելով, որ Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը նշանակում է նաև ռուսական ռազմաբազայի դուրսբերում Գյումրիից, ինչը որոշակի հետևանքներ կունենա Հայաստանի և նրա բնակչության համար։

«Զարմանալի չէ, որ Իլհամ Ալիևն արդեն խոսել է «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը Հայաստանում վերականգնելու և պաշտպանելու» մասին՝ էթնիկ ադրբեջանցիների՝ Սյունիք «վերադարձի» հետ մեկտեղ, որտեղ շուտով հանդիսավոր կերպով կմեկնարկի «Թրամփի երթուղին»։ Մինչդեռ հայ փախստականների վերադարձի մասին խոսք չկա, ինչպես նաև չկա քննարկում Ղարաբաղում հայկական ժառանգության պահպանման մասին։ Այնուամենայնիվ, Երևանը կարող է շուտով իր զինվորական անձնակազմին ուղարկել այնտեղ ստեղծվող ՆԱՏՕ-ի «ուսումնական» կենտրոն, որտեղ ադրբեջանական զորքերի հետ միասին կուսուցանվի նաև հայկական զորախումբ՝ ակնհայտորեն Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի դեմ ռազմական գործողությունների համար», - եզրափակել է Կուրմանովը

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հնդկաստանի հյուսիս-արևելքում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 97-իՕգոստոսի 7-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումՎինիսիուսը նոր պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ․ պաշտոնականՍպասվում է քամու ուժգնացում, ամպրոպ․ եղանակը՝ օգոստոսի 7-ից 11-ինԽոշոր հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրիցՀնդկաստանի և Իսրայելի վարչապետները քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվելԻրանը և Օմանը պլանավորում են փոխել Հորմուզի նեղուցի նավագնացության կառուցվածքը8-ամյա Մոնթե Մուրադյանն ու Սյունե Քոսակյանը հաղթահարել են Արարատի գագաթըՎթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումիցԵրևանում երթուղիների փոփոխություն կլինիՕգոստոսի 7-ին՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատական նիստըՆԳՆ-ն՝ աղբակույտի տակ մնացած քաղաքացու մահվան մասին«Համահայկական ճակատ» շարժումը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինԱվտովթար՝ Կոտայքի մարզում. Զովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱրժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունըՎրաստանում պետական ​​պաշտոնյային կաշառելու փորձի համար քաղաքացի է ձերբակալվելՌԴ-ն պատրաստ է շարունակել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը. ՕվերչուկՀայաստանի բնակչության թիվը շուրջ 7 հազարով ավելացել էԻսրայելի ՊԲ-ն հարձակվել է Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հրամանատարական կետերի և պահեստների վրա«Ռեալ Մադրիդ»-ն ու «ՌԲ Լայպցիգը» համաձայնության են եկել Յան Դիոմանդեի տրանսֆերի վերաբերյալԱյսօրվա կառավարությունը ուսանողներին առաջարկում է պահանջարկ չունեցող մասնագիտություններ. Ատոմ ՄխիթարյանՀայրենիքը փոքրանում է մեր աչքերի առաջ․ ազգային ողբերգություն է․ Ավետիք Չալաբյան21-ամյա տղան մեքենա է գողացել. ներսում 2-ամյա երեխա կարՆիգերիայի անվտանգության ուժերը փրկել են առևանգված 308 մարդու UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի նոր մենամարտի օրը. պաշտոնական Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան Բենզալցակայանում պայթյուն է եղել․ ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում համագործակցությանը վերաբերող հարցեր 1,7 մլն դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով Հանդիպել են Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու Սիրիայի ԱԳ նախարարը Սամվել Կարապետյանը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը Մեր կրոնական զգացմունքների հետ խաղը ունենալու է հետևանքներ․ Նարեկ Կարապետյան Ռուսաստանի հետ խնդիրները պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով․ Նարեկ Կարապետյան Վաղը մենք ԱԺ չենք գալու. Նարեկ Կարապետյան Ուկրաինական ինքնաթիռը, որի մոտ Լայպցիգի օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ, լի է եղել զինամթերքով ՀՀ իշխանություններին պետք չէ «դիվերսիֆիկացիա» բառի ետևում թաքցնել շրջադարձը դեպի ՌԴ-ին թշնամաբար տրամադրված ԵՄ․ ՌԴ ԱԳՆ Կառավարությունը պատրաստվում է ներգրավել ևս 320 մլն դոլարի վարկՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդես է գալիս հայտարարությամբՏ4 տրոլեյբուսի երթուղում փոփոխություն է եղել Moody’s-ը IDBank-ի վարկանիշային հեռանկարը փոխել է դրականիՓաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն Թուրքական HAVELSAN ընկերությունը ռազմաoդային գործողությունների կառավարման համակարգ է փոխանցել Ադրբեջանին Երևանում առեղծվածային հանգամանքներում մահացած՝ «Բոնուս» սուպերմարկետների ցանցի համահիմնադրի ազգականը նոր մանրամասներ է փոխանցում Ռուսաստանում գտել են անհետացած ինքնաթիռը Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղզստան (վիդեո) Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ․ նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով․ տեսանյութՃապոնիան ԱՄՆ-ի վասալն է․ Մեդվեդև Ռեբուսը լուծելու համար, ասեք թե ինչպե՞ս ՀՀ 29.800 քկմ տարածքը կրճատվեց. Վարդևանյանը՝ Հովհաննիսյանին Օգոստոսի 7-ի՝ ժ. 21:30 -ից մինչև օգոստոսի 9-ը՝ ժ. 19:00- ն Ա. Խանջյան փողոցի Մանկավարժական համալսարանին հարող ուղետարը մինչև Տ. Մեծի պողոտա խաչմերուկը երթևեկության համար փակ է լինելու