Վրաստանում Հայաստանի հետ սահմանն ապօրինի կերպով հատած 4 օտարերկրացու են ձերբակալել․ ԶԼՄ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վրաստանի Ներքին գործերի նախարարության սահմանապահ ոստիկանությունը Ցիթելի Խիդիի շրջանի «Սադախլո» սահմանային հատվածում Վրաստանի պետական սահմանը խմբակային կերպով ապօրինի հատելու համար ձերբակալել է օտարերկրյա չորս քաղաքացիների՝ Մ.Ի.-ին (ծնվ. 1995թ.), Ջ.Ա.-ին (ծնվ. 2001թ.), Ա.Մ.-ին (ծնվ. 1998թ.) և Զ.Ռ.-ին (ծնվ. 1998թ.)։ Այս մասին հայտնում է Kvir պորտալը։
Սահմանային ոստիկանության տվյալներով՝ քննությամբ պարզվել է, որ մեղադրյալները, շրջանցելով սահմանային անցակետը, խմբով անօրինական կերպով հատել են Վրաստանի պետական սահմանը և Հայաստանի Հանրապետությունից ներթափանցել են Վրաստան։
«Քննություն է տարվում Վրաստանի քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» ենթակետով, որը մինչև 5 տարի ազատազրկում է նախատեսում», - նշվում է մեղադրական եզրակացության մեջ։
Հետևեք մեզ՝ այստեղ



