33-ամյա կապանցի երիտասարդը «ԿամԱԶ»-ի խցիկում թմրանյութ էր պահում. Սյունիքի քրեական ոստիկանների բացահայտումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Կապան քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը Խոտանան բնակավայրի վարչական տարածքում թմրամիջոց է պահում:
Քրեական ոստիկանները համագործակցելով Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների հետ՝ պարզել են, որ կապանցի երիտասարդը Խոտանան բնակավայրի հարակից «Տափարդ» կոչվող տարածքում իր աճեցրած կանեփից պատրաստել է թմրանյութ, որը պահում է նույն վայրում գտնվող՝ չշահագործվող «ԿամԱԶ»-ի խցիկում:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ «ԿամԱԶ»-ի խցիկում հայտնաբերվել է 156, 07 գրամ մարիխուանայի նմանվող զանգված:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Հետևեք մեզ՝ այստեղ



