Եզդիական համայնքը նշում է սուրբ Զատիկը. համայնքի ներկայացուցիչ, ՀՃԿ անդամ Զ.Խալիտով
ՔԱՂԱՔԱԿԱՆԱյսօր մենք` եզդիական հանայնքը, նշում ենք աուրբ Զատիկը՝ հավատքի, կյանքի և հույսի տոնը։ Այն սկսվում է սուրբ ծոմապահությամբ, հանուն նպատակի և երազանքի:
Հազարամյա պատմություն ունեցող մեր եզդի ժողովուրդը շարունակում է գոյատևել անգամ չունենալով պետականություն: Մենք դարեր շարունակ ապրել ենք այս հողում պահպանելով մեր ինքնությունն ու արժանապատվությունը, կիսելով ցավն ու պայքարը։ Եվ մեր ինքնության պահպանմանն օգնել են նաև մեր ազգային, մշակութային տոներն ու ավանդույթները, որոնք մենք պահում ու նշում ենք պատվով և մեծ ուրախությամբ:
Թող մեր այս տոնը բերի խաղաղություն, զորություն և բարօրություն բոլոր ընտանիքներին ու համայնքին։
Մենք միասին ենք՝ հարգանքով, փոխադարձ հավատարմությամբ և եղբայրությամբ։
Ապրի եզդին, շնորհավոր լինի Եզդիտը, ոչ մի ազգի ձեռք չկպնի մեր ազգին։
Համահայկական Ճակատ Կուսակցություն անդամ Զ. Խալիտով
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



