Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Նաիրի Սարգսյան
ՎԻԴԵՈ«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել.
Մարդկանց մոտ տրամադրության անկում կա, մտածում են, թե ի՞նչ է լինելու սրա վերջը. Այո, սրա վերջը լինելու է՝ յուրաքանչյուրիս անձնական և խմբային վարքի դրսևորման միջոցով: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Ու, այո՜, հնարավոր է երկիրը այս վիճակից հանել՝ իշխանությունը փոխելու միջոցով, ուրիշ տարբերակ դրան չկա: Մեզ պետք է ծրագիր երկիրը այս վիճակից հանելու համար: Ես Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ եմ, Աստված ինձ տվել է խելք, կարողություն, հմտություն, ես հույսս իմ վրա պետք է դնեմ, որպեսզի մոտենամ Աստծուն, ոչ թե սպասեմ երբ կմոտանամ Աստծուն, որ Աստված իմ երկիրը պահի. սա է իմ պատկերացումը»,- ասել է նա:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



