Պետդուման հավանություն է տվել Ռուսաստանում օտարերկրյա դատարանների որոշումների կատարման արգելքին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պետդուման երկրորդ, երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է «Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի մասին» դաշնային սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, հաղորդում է «Коммерсантъ»-ը։
Փաստաթուղթն արգելում է քրեական գործերով օտարերկրյա դատարանների որոշումների կատարումը, եթե դրանց իրավասությունը սահմանվել է առանց Ռուսաստանի մասնակցության։
Նմանատիպ սահմանափակում է կիրառվում նաև միջազգային դատական մարմինների որոշումների նկատմամբ։ Նման որոշումները Ռուսաստանում կատարման ենթակա չեն, եթե այդ մարմինների իրավասությունը չի բխում միջազգային պայմանագրից, որի մասնակիցն է ՌԴ-ն կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում ընդունած բանաձևից։
Գործող օրենքը նշում է, որ Ռուսաստանում միջազգային և արբիտրաժային դատարանների որոշումների պարտադիր բնույթը որոշվում է Ռուսաստանի Դաշնության միջազգային պայմանագրերով։ Եթե Դումայի ընդունած օրենքն ուժի մեջ մտնի, Ռուսաստանը կկարողանա, օրինակ, հրաժարվել Միջազգային քրեական դատարանի կամ հնարավոր միջպետական «Ուկրաինայի հարցով տրիբունալի» որոշումները կատարելուց։
Հետևեք մեզ՝ այստեղ



